Գաղտնիության քաղաքականություն

Կայքի այցելուների անձնական տվյալների մշակման համաձայնությունը

Համաձայն 27.07.2006 թվականի № 152-ФЗ "Անձնական տվյալների մասին" Դաշնային օրենքի,
http://justdilijanit.org կայքից (այսուհետ, "Կայք") Ձեր կամքով օգտվելիս, Դուք տրամադրում եք "Աշխարհի դպրոցներ" բարեգործական հիմնադրամին (այսուհետ` "Հիմնադրամ", գրանցված 222.160.872300 համարի ներքո, հաշվառման հասցե՝ ՀՀ, ք. Երեւան, Մելիք-Ադամյան 2/2.) Ձեր անձնական տվյալների ավտոմատացված մշակման համաձայնությունը:

Տվյալ համաձայնության նպատակով անձնական տվյալները հասկացվում են որպես՝

  • կայքի այցի աղբյուրը և որոնման կամ գովազդի մասին տեղեկություններ;
  • օգտատիրոջ սարքի վերաբերյալ տվյալներ (մասնավորապես, էկրա նի չափսերը, զննարկչի (browser) տարբերակը և այլ հատկանիշներ, որոնք բնութագրում են օգտատիրոջ սարքը);
  • օգտատիրոջ քլիքերը, էջերի դիտումները, դաշտերի լրացման փաստերը, վահանակներ և տեսանյութեր դիտելու մասին տեղեկատվություննները;
  • լսարանի սեգմենտները բնութագրող տվյալներ;
  • սեսսիայի պարամետրեր;
  • այցելության ժամանակի տվյալները;
  • քուքիներում պահվող օգտատիրոջ ID- ները:

Տվյալ համաձայնության նպատակով անձնական տվյալների մշակումը հասկացվում է որպես ինֆորմացիայի հավաքագրում, ձայնագրում, համակարգում, կուտակում, պարզաբանում (թարմացում, փոփոխում), օգտագործում, արգելափակում, ոչնչացում:

Անձնական տվյալների մշակումը իրականցվում է այցելուների նախապատվությունները որոշելու համար, ինչպես նաև կայքի օգտագործումը դարձնելու առավել հարմար, արդյունավետ ու ապահով:

Անձնական տվյալների մշակումը կատարվում է Google Analytics և Яндекс.Метрика հատուկ ծրագրերի միջոցով, ստորև նշված հղումների կանոնների համաձայն։ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս վերոհիշյալ անձնական տվյալների փոխանցմանը "Google" ՍՊԸ (115035, Մոսկվա, Բալչուգի 7) և "Յանդեքս" ՍՊԸ (119034, ք․Մոսկվա, Լ․Տոլստոյ փ․, տ․16) ընկերպություններին։

Google Analytics ծրագրի անձնական տվյալների մշակման կանոններ

Yandex.Metrica ծրագրի անձնական տվյալների մշակման կանոններ

Սույն համաձայնությունն ուժի մեջ է մտնում Կայք մուտք գործելու պահին և ուժի մեջ է մինչև Կայքից դուրս գալը: Այս համաձայնությունը կարող է հետ կանչվել` անհատական տվյալների մշակման դադարեցման մասին խնդրանքով, Հիմնադրամի հասցեին գրավոր դիմում ներկայացնելով:

Գաղտնիության քաղաքականություն
Պատվիրատուի և Երեխայի տվյալների վերաբերյալ

Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Ծրագրի Կազմակերպչի դերը անձնական տվյալների պաշտպանության բնագավառում:

Քաղաքականությունը կիրառելի է մեր կողմից հավաքագրած կամ ստացած բոլոր անձնական տվյալների նկատմամբ, որոնք վերաբերում են ինչպես Պատվիրատուին, այնպես էլ Երեխային:

1. Մեկնաբանումը եւ հիմնական հասկացությունները

«Ծրագրի Կազմակերպիչ» նշանակում է «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամ` իրավաբանական անձ, հիմնադրված Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, գրանցված 222.160.872300 համարի ներքո, հաշվառման հասցե՝ ՀՀ, ք. Երեւան, Մելիք-Ադամյան 2/2.

«Ծրագիր» նշանակում է «JUST DILIJAN IT!» ամառային կրթական և ժամանցային ծրագիրը.

«Պատվիրատու» նշանակում է անձ, ով լրացրել է Կայքում հրապարակված հայտը եւ/կամ անձ, ով Ծրագրի մասնակցության պայմանագիր է կնքել.

«Երեխա» նշանակում է այն երեխան կամ պատանի, ում վերաբերյալ լրացվել է Կայքում հրապարակված հայտը եւ/կամ ում վերաբերյալ կնքվել է Ծրագրին մասնակցության պայմանագիրը.

Սույն Քաղաքականության նպատակներից ելնելով՝ Պատվիրատուն եւ/կամ Երեխան կարող են դիտարկվել նաեւ որպես «Անձնական տվյալների սուբյեկտ» .

«Կայք» նշանակում է https://justdilijanit.org կայքը, ինչպես նաեւ «JUST DILIJAN IT!» ծրագրի էջերը սոցիալական ցանցերում.

«Անձնական տվյալներ» նշանակում է ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է Երեխային եւ/կամ Պատվիրատուին՝ որպես անձնական տվյալների սուբյեկտներ, ներառյալ՝ անունը, ազգանունը, հայրանունը, քաղաքացիությունը, սեռը, ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը, լուսանկարը, ուսումնառության վայրը, տեղեկատվության գրանցման եւ բնակության հասցեի վերաբերյալ, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, փոստային հասցե), կենսագրական տեղեկությունները, դպրոցական առաջադիմության մասին տվյալները, տեղեկատվության ամուսնական կարգավիճակի, աշխատանքի վայրի, առողջական վիճակի վերաբերյալ եւ այլ տեղեկատվություն, որը թույլ է տալիս ուղղակիորեն կամ անուղղակիորեն բացահայտել Պատվիրատուին եւ/կամ Երեխային:

2.Անձնական տվյալների մշակումը

2.1.Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Անձնական տվյաները:

Մենք կարող ենք օգտագործել Անձնական տվյալները հետեւյալ նպատակներով.

  • Պայմանագրի դրույթների եւ պայմանագրով նախատեսված մեր պարտավորությունների իրականացման.

  • Երեխայի՝ Ծրագրին մասնակցելու ընթացքում որակյալ ծառայությունների մատուցումն ապահովելու.

  • Երեխայի օրինական իրավունքների եւ շահերի առավել արդյունավետ պաշտպանությունը ապահովելու.

  • Պատվիրատուի հետ արագ կապի հնարավորություն ապահովելու նպատակով.

  • Ծրագրի բովանդակային բաղադրիչների մշակման եւ զարգացման նպատակով՝ հաշվի առնելով Երեխայի շահերն ու Պատվիրատուի ցանկությունները.

  • մեր գործունեության վերլուծության եւ կառավարման, մարքեթինգային հետազոտությունների, աուդիտի, նոր արտադրանքի մշակման, մեր ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ մեր գովազդային արշավների արդյունավետության բացահայտման նպատակներով:

2.2.Անձնական տվյալների փոխանցումը:

Ծառայությունների մատուցման ապահովման նպատակով՝ Ծրագրի Կազմակերպիչը կարող է փոխանցել (ներառյալ այլ երկիր փոխանցումը) Անձնական տվյալները երրորդ անձանց:

Անձնական տվյալների այլ երկիր փոխանցումն իրականացվում է՝

տվյալների այլ երկիր փոխանցումն իրականացնելու վերաբերյալ Ձեր գրավոր թույլտվության առկայության դեպքում:

Անձնական տվյալների միջսահմանային փոխանցումն իրականացվում է գործող օրենսդրության համաձայն, եւ մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու ներգրավված երրորդ անձանց կողմից Անձնական տվյալների բավարար մակարդակով պաշտպանության տրամադրումը:

3.Անվտանգություն

Անձնական տվյալների մշակման ժամանակ մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ իրավական, կազմակերպչական եւ տեխնիկական միջոցները՝ Անձնական տվյալները չթույլատրված կամ պատահական մուտքից, ինչպես նաեւ այլ անօրինական գործողություններից պաշտպանելու նպատակով:

Եթե կարծում եք, որ Ձեր Անձնական տվյալների անվտանգությունը որեւէ կերպ խախտվել է, դիմեք մեզ՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

4. Անձնական տվյալների սուբյեկտների, ինչպես նաեւ Անձնական տվյալներ մշակողի իրավունքներն ու պարտականությունները

4.1. Անձնական տվյալների սուբյեկտը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունեն ստանալ Ծրագրի Կազմակերպիչ.

տեղեկություններ իր Անձնական տվյալների, Անձնական տվյալների մշակման, մշակման իրավական հիմքերի եւ նպատակների, Անձնական տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի, ինչպես նաեւ այն անձանց մասին, որոնց կարող են փոխանցվել Անձնական տվյալները.

  • տեղեկություններ իր Անձնական տվյալների մշակման փաստը հաստատելու, ինչպես նաեւ մշակման նպատակների մասին.

  • տեղեկություններ Անձնական տվյալների մշակման միջոցների մասին.

  • տեղեկություններ այն սուբյեկտների մասին, որոնց փոխանցվել են կամ կարող են փոխանցվել Անձնական տվյալները.

  • մշակվող Անձնական տվյալների ցանկը եւ տեղեկություններ դրանք ձեռք բերելու աղբյուրի (ծագման) մասին.

  • տեղեկություններ Անձնական տվյալների մշակման ժամկետների մասին.

Անձնական տվյալների մշակման դեպքում Անձնական տվյալների սուբյեկտի համար առաջացող իրավական հետեւանքները:

4.2. Անձնական տվյալների սուբյեկտը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունեն պահանջել Ծրագրի Կազմակերպչից.

  • ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել մշակվող Անձնական տվյալները, եթե դրանք ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար.

  • հետ կանչել Անձնական տվյալների մշակման վերաբերյալ տրված համաձայնությունը.

  • բողոքարկել Ծրագրի Կազմակերպչի գործողությունները կամ անգործությունը, եթե Անձնական տվյալների սուբյեկտի կարծիքով՝ Անձնական տվյալների մշակումը իրականացվում է օրենսդրության պահանջների խախտումներով կամ որեւէ այլ կերպ խախտում է իր իրավունքներն ու ազատությունները.

  • վնասների փոխհատուցում համաձայն օրենսդրության:

5. Այլ կայքերի հղումներ

Սույն Գաղտնիության քաղաքականության համաձայն՝ մենք չենք նախատեսում եւ չենք կրում պատասխանատվություն մեր Կայքում հրապարակված հղումներով կայքերի տրամադրած տեղեկատվության, դրանց գաղտնիության եւ այդ կայքերը համակարգող երրորդ անձանց գործունեության այլ բնագավառների համար: Մեր Կայքում տեղ գտած որեւէ այլ կայքի հղումը չի ենթադրում մեր աջակցությունը համապատասխան կայքին:

Մենք նաեւ պատասխանատվություն չենք կրում այլ կազմակերպությունների (ներառյալ՝ Facebook, Apple, Google, Microsoft, RIM եւ հավելվածներ մշակող ցանկացած այլ ընկերության, հավելվածների մատակարար ընկերության, սոցիալական ցանցերի հարթակների մատակարար ընկերության, օպերացիոն համակարգի մատակարար ընկերության, անլար ցանցի մատակարար ընկերության կամ սարքի արտադրողի) քաղաքականության եւ գործելաոճի վերաբերյալ տվյալների հավաքագրման, օգտագործման եւ բացահայտման համար, ներառյալ անձնական տվյալները, որոնք Դուք տրամադրում եք այլ կազմակերպություններին հավելվածների եւ սոցիալական ցանցերում մեր էջերի միջոցով կամ օգտագործմամբ:

6. Անձնական տվյալների պահպանման ժամկետը

Մենք պահպանում ենք Ձեր Անձնական տվյալները.

Անձնական տվյալների մշակմամբ հետապնդվող նպատակի իրականացման համար անհրաժեշտ ժամկետի սահմաններում:

7. Լրացումներ

Սույն Քաղաքականության ցանկացած փոփոխությունները ուժի մեջ են մտնում Կայքում սույն Քաղաքականության հրապարակման պահից:

8. Անձնական տվյալների սուբյեկտի կոնտակտային տվյալները եւ իրավունքները

Անձնական տվյալների սուբյեկտները կարող են պարզաբանումներ ստանալ իրենց Անձնական տվյալների մշակման վերաբերյալ՝ համապատասխան գրավոր հարցում հղելով camp@justdilijanit.org էլեկտրոնային հասցեին:

Սույն Քաղաքականության հետ կապված հարցերի, դիտողությունների կամ մտահոգությունների դեպքում կարող եք կապվել մեզ հետ camp@justdilijanit.org հասցեով: