Նոր կայք JUST DILIJAN IT! ամառային ծրագրերի համար

2017թ․ հունվարից գործող justdilijanit.org կայքում տեղակայված է JUST DILIJAN IT!-ի մասին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ծնողներն այստեղ կարող են ծանոթանալ ամառային ծրագրերի ժամացուցակին և բովանդակությանը, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև ամրագրել ու վճարել դեպի Դիլիջան ուղեգրի համար։ Եթե կայքի այցելուն դժվարանում է գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա կարող է oգտվել «Կապվեք մեզ հետ» բաժնից, որը հնարավորություն է տալիս ամառային ծրագրերի ապագա մասնակիցների ծնողներին անմիջապես հարցերն ուղղել ճամբարի կազմակերպիչներին։ Հիշեցնենք, որ երեխաների համար նախատեսված JUST DILIJAN IT! խելացի հանգստի 2017թ․ ուղեգրեր հնարավոր է ձեռք բերել հունվարի 16-ից։ Այս տարի ճամբարը կղեկավարի հոգեբանական գիտությունների թեկնածու Յուրի Գորվիցը, ով Ռուսաստանում Apple ընկերության բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավարը և կրթության ոլորտում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրն է:

JUST DILIJAN IT!-ը կազմակերպող Scholae Mundi հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Նատալյա Պոդոլնայայի խոսքով այդ հանգամանքը թույլ կտա ամրապնդել մանկական հանգստի կրթական բաղադրիչը։ Ինչպես և անցյալ տարի՝ 2017թ․ ևս JUST DILIJAN IT!-ի ծրագրերը նախատեսված են 10-16 երեխաների համար և կանցկացվեն UWC Dilijan քոլեջում։ 14 օր տևողությամբ 4 հերթափոխները կշարունակվեն հունիսի 7-ից օգոստոսի 4-ը։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր հերթափոխում (երկու անգլալեզու և երկու ռուսալեզու) ներգրավված կլինի 100-120 մասնակից։

JUST DILIJAN IT! ծրագրերի ավանդական բոնուսը երեխաների ծանոթությունն է Դիլիջանի և նրան շրջապատող ազգային պարկի բնությանն ու Հայաստանի պատմությանը։ Այս ծանոթությունը արշավներից և էքսկուրսիաներից կվերածվի անհավատալի արկածների։ «Անցյալ տարի JUST DILIJAN IT! միջազգային ծրագրերը զգալի հաջողություն են գրանցել՝ ընդհանուր հետաքրքրությունների շուրջ միավորելով երեխաների տարբեր տարիքային խմբերից և տարբեր երկրներից: Երեխաներից ոմանք ամառային ծրագրերին մասնակցել են տարբեր հիմնադրամների, այդ թվում Scholae Mundi Armenia (SMA) հիմնադրամի տրամադրած դրամաշնորհների միջոցով: Մենք մտադիր ենք այս տարի ևս շարունակել այս ավանդույթը»,- հայտնել է Scholae Mundi հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Խոջիկյանը:

Ուղեգրերի համար կարող եք այցելել JUST DILIJAN IT!