Շտապեք ամրագրել հուլիսի 8-16-ը ընտանեկան ծրագիրը

Մենք լավ լուր ունենք բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին մասնակցել ընտանեկան ծրագրերին, բայց չեն հասցրել հայտագրվել։ Տեղեկացնում ենք, որ ազատվեց  «Ինքնաշեն պետություն» հուլիսի 8-16-ը ընտանեկան ծրագրի  երեք տեղ։

«Ինքնաշեն պետություն» ծրագրի ընթացքում մասնակիցները կստեղծեն սեփական պետություն, կգծեն նրա քարտեզը, կսահմանեն օրենքներ։ Յուրաքանչյուրը  կունենա իր մասնագիտությունը  և իր դերը երկրում։ Երեխաները և մեծահասակները կսովորեն արհեստներ, կպարզեն, թե ինչպես են ստեղծվում տարբեր ապրանքներ և որտեղից են ի հայտ գալիս դրամները, կբացահայտեն նոր տարածքներ։ Ծրագիրը կամփոփվի զվարճալի տոնավաճառով։

Այս ամենը կօգնեն իրագործել պատմաբան և ֆոտոլրագրող Իրինա Բոգդանովան և ճարտարագետ կոնստրուկտոր, մանկագիր, «Ջեննի Դալֆինը և թաքնված երկիրները» արկածային մի շարք գրքերի հեղինակ` Ալեքսեյ Օլեյնիկովը։

Ծնողների համար նախատեսված է առանձին ծրագիր։ Ծրագրի շրջանակներում նրանք ստեղծագործական դասեր կանցկացնեն փորձագետների հետ, կզբոսնեն Դիլիջանով և նրան հարակից արգելոցով, կմասնակցեն վարպետության դասերին, ինչպես նաև երեկոյան քննարկումներին և հավաքույթներին։