Just Dilijan It! 2018 առաջին հերթափոխների վաճառքն ավարտվել է

Ավարտվել է երեխաների և դեռահասների համար նախատեսված ծրագրերի առաջին փուլի (հունիս 7-20), ինչպես նաև ընտանեկան ծրագրերի առաջին փուլի (հունիս 8-16) դիմումների ընդունումը: Ծնողների և երեխաների մեծ հետաքրքրության պատճառով բոլոր տեղերը ամրագրված են:

Just Dilijan it! 9-16 տարեկան երեխաների համար նախատեսված ծրագրերի նոր շրջանում մասնակիցներին սպասում է ծանոթություն փորձառու և ստեղծարար փորձագետների հետ, ովքեր երեխաների հետ կբացահայտեն նոր գիտելիքների և հմտությունների վառ աշխարհը:

2018 թվականին, առաջին անգամ Just Dilijan it! չորս ընտանեկան ծրագրերը կանցկացվեն 6-9 տարեկան երեխաների և իրենց ծնողների համար։ Մենք հրավիրել ենք վառ և ջերմ մասնագետների, որոնք անմորանալի ստեղծագործական ճամփորդության ընթացքում կվոգևորեն մեծահասակներին և երեխաներին։

Իմացե՛ք ավելին ստանդարտ և ընտանեկան ծրագրերի երկրորդ, երրորդ և չորրորդ հերթափոխների մասին, ինչպես նաև հասցրեք ամրագրել JUST DILIJAN IT! 2018 Ձեր ուղեգիրը՝ կապվելով մեր Մոսկվայի և Երևանի մենեջերների հետ: