Մեկնարկել է JUST DILIJAN IT! 2018-ի նոր սեզոնը

Հունիսի 7-ից օգոստոսի 4-ը UWC Dilijan միջազգային դպրոցի գերժամանակակից կամպուսում անցկացվելու են 9-16 տարեկան երեխաների համար նախատեսված չորս հագեցած հերթափոխներ:

Բոլոր մասնակիցներին սպասվում են հետաքրքրաշարժ ամառային արկածներ: Երեխաները զբաղվելու են սպորտով և մասնակցելու են մրցույթների, մեկնելու են հեղինակային էքսկուրսիաների և գնալու են արշավների, կազմակերպելու են ներկայացումներ ու բեմադրություններ, ստեղծելու են սեփական նախագծերը և կյանքի են կոչելու համարձակ մտքեր, անցկացնելու են հետաքրքիր հետազոտություններ և փորձեր, շփվեու են հին ու նոր ընկերների հետ: Արդեն սիրված ծրագրից բացի՝ նոր սեզոնում կլինեն բազմաթիվ անակնկալներ:

UWC Dilijan կամպուսում առկա է ամեն անհրաժեշտը ակտիվ և հետաքրքրաշարժ կյանքի համար. FIFA-ի չափանիշներով կառուցված ֆուտբոլի դաշտ, օլիմպիական լողավազան, մարզասրահ, բասկետբոլի խաղահրապարակներ, համերգային համալիր, համակարգչային դասասենյակներ և ժամանակակից սարքավորումներով կահավորված գիտական լաբորատորիաներ:

JUST DILJAN IT!-ի մեկնարկից սկսած (2016թ.) մեր ծրագրերին արդեն մասնակցել են ավելի քան 500 երեխաներ՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Լեհաստանից, Լատվիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Իտալիայից, Իսպանիայից, Կիպրոսից, Շվեցարիայից և Միացյալ Թագավորությունից:

Լրացրե՛ք ծրագրերի մասնակցության հայտը կամ մանրամասների համար կապվեք մեզ հետ:

2018-ին առաջին անգամ մեկնարկելու են 6-9 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված ընտանեկան ծրագրեր: Ծանոթանալ մանրամասներին:

 

Ամրագրել