Գունեղ շոու՝ JUST DILIJAN IT!-ի երևանյան շնորհանդեսի ժամանակ

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ JUST DILIJAN IT! ամառային ծրագրերի ներկայացումը TUMO Center for Creative Technologies:

Ծնողները հնարավորություն ունեցան շփվել JUST DILIJAN IT! նախագծի տնօրեն Նատալյա Պոդոլնայայի և 2017 թվական ամառային ծրագրերի ղեկավար Յուրի Գորվիցի հետ և ստանալ իրենց հարցերի պատասխանները, ինչպես նաև ծանոթանալ այն փորձագետների հետ, ովքեր ճամբարի ընթացքում աշխատելու են երեխաների հետ՝ Յուլյա Կուզնեցովայի, Վլադիսլավ Չայչիցի, Սերգեյ Կորնեևի, Սլավա Իգնատովի և Ալեքսանդր Լիսկովսկու:

Մինչ ծնողները հարցեր էին տալիս ճամբարի ծրագրերի վերաբերյալ, մեր փորձագետները երեխաների համար ճանաչողական քվեստ կազմակերպեցին Թումոյի այգում: Մենք բաժանեցինք բոլոր երեխաներին չորս խմբի և բոլորին հերթով պատմեցինք, ինչպես և ինչու են ժայթքում հրաբուխները, ինչպես կարելի է մրգերն օգտագործել որպես երաժշտական գործիքներ և ինչպես կիրառել մաթեմատիկան առօրյա կյանքում:

Բացի այդ, երեխաները, օգտագործելով իրենց ճկունությունն ու ճարպկությունը, կենդանիների ֆիգուրներ էին ստեղծում… սեփական ստվերներից:

Յուրաքանչյուր թիմ, հաղթահարելով բոլոր առաջադրանքները, կարողացավ հավաքել ԱԿ-կոդի մի կտոր, որը և պատասխանի բանալին էր: Քվեստի ավարտին ԱԿ-կոդի օրինակով Ալեքսանդր Լիսկովսկին ցույց տվեց երեխաներին, ինչպես են աշխատում ժամանակակից տեխնոլոգիաները և ինչ հետաքրքիր հնարավորություններ են ընձեռում մեզ այսօր:

«Թող ձեզ չզարմացնեն նոթբուքին միացրած բանանները, բոցկլտացող կրակը կամ Հարրի Հուդինիի ոճի գլուխկոտրուկները: Չէ՞ որ այդպես սովորելը շատ ավելի հետաքրքիր է: Եվ ոչ միայն երեխաների, այլև ուսուցիչների համար: Այդ պատճառով նոր շնորհանդեսին մենք հրավիրել էինք այն փորձագետներին, որոնք ամռանը դասավանդելու են ճամբարում: Որպեսզի ցույց տանք մեր ոչ ստանդարտ մոտեցումը: Որպեսզի զարմացնենք և գրավենք երեխաներին: Բայց ամենակարևորը՝ ծանոթացնենք հետաքրքիր և բաց մարդկանց հետ, որոնք ամռանն աշխատելու են Դիլիջանում», – պատմեց Սերգեյ Կորնեևը՝ JUST DILIJAN IT!-ի գիտական ուղղվածության համակարգողը: