Մեկնարկել է JUST DILIJAN IT! 2017 ամառային ճամբարի ուղեգրերի վաճառքը

JUST DILIJAN IT! 2017 ծրագրերի մասին ավելին իմանալու և խելացի հանգստի ամառային ծրագրերի ուղեգիր ամրագրելու համար կարող եք այցելել justdilijanit.org կայք: Այս տարի ծրագրերը նախատեսվում է իրականացնել չորս՝ երկու ռուսալեզու և երկու անգլալեզու հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրը կտևի 14 օր: Ծրագրերը կանցկացվեն հունիսի 7-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ UWC Դիլիջան միջազգային քոլեջի տարածքում: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր հերթափոխին կմասնակցի 100-120 երեխա: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի JUST DILIJAN IT! ծրագրերը նախատեսված են 10-16 տարեկան երեխաների համար:

Դրանք հիմնված են ուսուցիչների և մասնակիցների միջև ազատ շփման, երեխաներին ստեղծագործ աշխատանքում ներգրավելու հեղինակային մեթոդների վրա: «JUST DILIJAN IT! միջազգային ծրագրերը նշանակալի հաջողություն են գրանցել անցյալ տարի՝ ընդհանուր հետաքրքրությունների շուրջ միավորելով տարբեր տարիքային խմբերի, սոցիալական շերտերի և տարբեր երկրների երեխաներին»,- ասել է JUST DILIJAN IT! ծրագրերի կազմակերպիչ հանդիսացող Scholae Mundi հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Խոջիկյանը: Յուրաքանչյուր հերթափոխին մասնակցող երեխաներին հնարավորություն կտրվի ընտրել պարապմունքներ 10 լաբորատորիաներից (ինտելեկտուալ խաղեր, հրատարակչական գործ, համակարգչային տեխնոլոգիաներ, թատրոն, ճարտարապետություն և դիզայն, կինո և լուսանկարչություն, բնական գիտություններ, ռոբոտաշինություն, արհեստներ, սպորտ) որևէ մեկում, որոնք կօգնեն նրանց նախագծային ու թիմային աշխատանքում:

Նախատեսվում է, որ յուրաքանչյուր հերթափոխ կավարտվի հաշվետու միջոցառմամբ՝ լինի դա գաղափարների տոնավաճառ, թե արվեստի նախագծերի ցուցահանդես, թատերական ներկայացում կամ գիտաժողով: Կրթությունը զվարճանքների միջոցով կազմակերպելը, բազմաթիվ տարբերակներից իրեն հոգեհարազատ զբաղմունք ընտրելու հնարավորությունը, ինչպես նաև հայտնի և փորձառու փորձագետների և մանկավարժների ներգրավումը դարձել են JUST DILIJAN IT!-ի առանձնահատկությունը: «Մենք շատ ուրախ ենք, որ տաղանդավոր փորձագետների ու փորձառու դասավանդողների թիմին միացել են Յուրի Գորվիցը, ով կղեկավարի 2017 թ.-ի ամառային ծրագրերը, և «Գիտության տոն» նորարարական ու ճանաչողական ծրագրերի հիմնադիր և ղեկավար Սերգեյ Կորնեևը, ով կհամակարգի JUST DILIJAN IT! 2017թ.-ի ծրագրերի բնագիտական ուղղությունը»,- հայտարարել է Scholae Mundi հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Նատալյա Պոդոլնայան: JUST DILIJAN IT! ծրագրերի ավանդական բոնուսը կլինի Դիլիջան ազգային պարկի, Հայաստանի պատմության և մշակույթի հետ երեխաների ծանոթությունը, որը արշավներից ու էքսկուրսիաներից կվերածվի անհավանական արկածների:

Ուղեգրերի ձեռքբերման հետ կապված տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել JUST DILIJAN IT! կայք: