Ներկայացնում ենք մանկական ծրագրերի փորձագետներին

Just Dilijan it! 9-16 տարեկան երեխաների համար նախատեսված ծրագրերի նոր շրջանում մասնակիցներին սպասում է ծանոթություն փորձառու և ստեղծարար փորձագետների հետ, ովքեր երեխաների հետ կբացահայտեն նոր գիտելիքների և հմտությունների վառ աշխարհը:

Կենսաբան, գիտությունը հանրայնացնող, մանկական ճանաչողական արշավների կազմակերպիչ Մարիա Յարինան և աշխարհագետ, գիտությունների թեկնածու, Պոլիտեխնիկական թանգարանի մանկական գիտական ծրագրերի վարող և հեղինակ Յուլիա Կուզնեցովան երկրորդ անգամ կմասնակցեն մեր ծրագրերին: Մարիան և Յուլիան կանցկացնեն Nature & Technology թեմատիկ ուղղությունը, որի ընթացքում երեխաների հետ միասին կուսումնասիրեն բնությունն ու շրջակա աշխարհը, կծանոթանան նոր տեխնոլոգիաներին, կուսումնասիրեն բնության գաղտնիքները և կիրականացեն շրջակա աշխարհի մասին գիտական հետազոտություններ:

Նկարիչ, իլյուստրատոր, Live Bubbles գրաֆիկական պատմվածքների հրատարակչության համահիմնադիր Վլադիմիր Լոպատինը նույնպես կմասնակցի Just Dilijan it! ծրագրերին: Այս անգամ նա կվարի Visual Arts թեմատիկ ուղղությունը առաջին և երկրորդ հերթափոխների ընթացքում և կպատմի տեսողական արվեստի բոլոր նրբությունների, նկարելու տարբեր տեխնիկաների և դիզայնի ուղղությունների մասին:

Երրորդ և չորրորդ հերթափոխի ընթացքում մեզ կմիանա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի արտ- տնօրեն և դիզայներ Նատաշա Քալաֆյանը և գրաֆիկ դիզայներ, Մեծ Բրիտանիայի բարձրագույն դպրոցի դասախոս Լադա Շապովալովան: Նրանք կշարունակեն բացահայտել ստեղծարար մտածողության գաղտնիքները, կսովորեցնեն երեխաներին նայել աշխարհին բաց աչքերով:

Performing Art թեմատիկ ուղղությունը կանցկացնեն ռեժիսոր, կինոյի և թատրոնի դերասան, դերասանական արվեստի դասախոս Գրետա Շուշչեվիչուտե և ռեժիսոր, սցենարիստ, կինոյի և հեռուստատեսության պրոդյուսեր, երաժշտական տեխնոլոգիաների մասնագետ Ֆրանկո Ստրայդոմը: Նրանք կպատմեն թե ինչպես կարելի է արտահայտվել դերասանական արվեստի միջոցով, կպատմեն սցենարների, դեկորացիաների և հագուստի ստեղծման մասին, մասնակիցների հետ կբեմադրեն թատերական ներկայացում կամ կնկարահանեն կինո:

Բիզնեսում նոր գաղափարների ստեղծման, թիմում աշխատելու, ձեռներեցության մասին կպատմի բիզնես թրեյներ, մանկական կառավարման ծրագրերի հեղինակ Անաստասիա Լեոնովան Leadership թեմատիկ ուղղության շրջանակներում: Երեխաների հետ Անաստասիան լուծում կտա անսովոր խնդիրներին, կսովորեն բանակցել և պրեզենտացիաներ պատրաստել:

Սպորտի, ակտիվ և առողջ ապրելակերպի մասին կպատմի սպորտի մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի դասախոս, ֆուտբոլի ակադեմիայի մարզիչ Իվան Մանկոն Healthy Lifestyle & Sports թեմատիկ ուղղության ընթացքում:

Մասնակիցներին սպասում է ոչ միայն սմարթ- պարապմունքներ, այլև նոր գիտելիքներ նրա մասին, թե ինչպես հասարակ սովորությունները կօգնեն երեխաներին դառնալ ավելի ուժեղ, գեղեցիկ և հաջողակ։

Միացեք մեր ստեղծարար և եզակի Just Dilijan it! ծրագրերին։

Ամրագրե՛ք ծրագրերը, իսկ հարցերի դեպքում կարող եք դիմել մեր մենեջերներին: