JUST DILIJAN IT! ամառային ծրագրերի նոր շրջանըմեկնարկում է դեկտեմբերի 11-ին

2018 թվականի ամռանը JUST DILIJAN IT! ծրագրերի շրջանակներում անցկացվելու է չորս հերթափոխ՝ երկուսը ռուսերեն, իսկ մյուս երկուսը անգլերեն լեզուներով` յուրաքանչյուրը14 օր տևողությամբ: Ծրագրերն անցկացվելու են հունիսի 7-ից օգոստոսի 4-ը Հայաստանի UWC Dilijan միջազգային դպրոցի գերժամանակակից կամպուսում:

9-ից 16 տարեկան երեխաներին սպասվում են հեղինակային դասընթացներ փորձառու մասնագետների ղեկավարությամբ: Մասնակիցներին հնարավորություն է տրվելու ընտրել տարբեր ուղղվածության դասընթացներ, մասնակցել հատուկ մշակված էքսկուրսիաներին և արշավներին, անցկացնել ակտիվ խաղեր և սպորտային մրցույթներ և ընդգրկվել ու շփվել առանձնահատուկ միջազգային միջավայրում:

Երեխաների տրամադրության տակ է լինելու UWC Dilijan քոլեջի ամբողջ տարածքը՝ ֆուտբոլի դաշտը, լողավազանը, բասկետբոլի խաղահրապարակները, համերգային դահլիճը, արվեստանոցները, գիտական լաբորատորիաները, ժամանակակից համակարգիչներով դասարանները:

2016 թվականի JUST DILJAN IT! ծրագրերին մասնակցել են ավելի քան 500 երեխաներ
ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Լեհաստանից, Լատվիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Իտալիայից, Իսպանիայից, Կիպրոսից, Շվեցարիայից և Մեծ Բրիտանիայից:

Միացե՛ք մեր ինքնուրույն, հետաքրքրասեր անհատների խմբին, ովքեր պատրաստ են երազել և կյանքի կոչել իրենց գաղափարները: Լրացրե՛ք ծրագրերի մասնակցության հայտը կամ մանրամասների համար կապվեք մեզ հետ:

Ամրագրել