Առաջին երկու փուլերի լավագույն նախագծերը

Ավարտվեցին նախատեսված 9–16 տարեկան երեխաների համար JUST DILIJAN IT! ռուսերեն լեզվով անցկացվող ամառային ծրագրերի առաջին երկու հերթափոխերը։

Այս տարվա ծրագրերի մասնակիցները հնարավորություն ունեցան ընտրել հինգ ուղղություններից մեկը՝ Visual Arts, Performing Arts, Nature & Technology, Leadership, Sports & Lifestyle։ Փորձագետների հետ միասին երեխաները աշխատեցին ընտրված ուղղության նախագծերի վրա, իսկ այնուհետև ներկայացրեցին դրանք հերթափոխի ավարտական միջոցառմանը։

Իհարկե կցանկանայինք ավելի մանրամասն պատմել յուրաքանչյուր ուղղության մասին, բայց կփորձենք լինել հակիրճ։ Performing Arts ուղղության մասնակիցները փայլեցին բեմի վրա։ Նրանք ներկայացրեցին համր կինոյի, նկարչության և թատերական ներկայացման խառնուրդ։ Բեմադրության վրա գիշեր- ցերեկ աշխատում էր թատերական փորձագետ  Գրետա Շուշչեվիչուտեն։

Նա ցերեկները աշխատում էր երեխաների հետ, իսկ գիշերները միայնակ պատրաստում էր բեմը ներկայացման համար։ Լինում էին օրեր, որ Black Box համերգասրահում լույսը չէր մարում մինչև ժամը չորսը։ 

Ուղղության մեկ այլ նախագիծ էր Ռոմեո և Ջուլիետ պիեսի հիման վրա բեմադրված իրական ներկայացում։ Այն տեղի էր ունենում UWC Dilijan դպրոցի կամպուսում։ Այդ օրը դերասաններին անակնկալի բերեց հորդառատ անձրևը և ամպրոպը, բայց չնայած այս ամենին ներկայացումը հաջողվեց և ծնողները հոտնկայս ծափահարեցին։

Visual Arts փորձագետները տպավորված էին, թե ինչպես էին երեխաները պատրաստվել ավարտական միջոցառմանը․ նույնիսկ այն երեխաները, որոնք ջանասիրաբար չէին աշխատել հերթափոխի ընթացքում, ճանաչվեցին ամենալավ աշակերտներ։ Արդյունքում երեխաները ստեղծեցին յուրօրինակ ձեռագործ կոմիքսներ, ինքնուրույն հորինեցին պատմություններ և հերոսներին։

Nature & Technology ուղղությունը առաջին տարին չէ, որ զարմացնում է իր վառ փորձերով։

Այս տարին նույնպես բացառություն չէր։ Ուղղության մասնակիցները ոչ միայն իրականացրեցին ճամբարի էկոլոգիայի բազմաթիվ ուսումնասիրություններ, օրինակ ջրի, օդի և հողի քիմիական ու մանրէաբանական վերլուծություններ, այլև գտան իրենց աշխատանքը ներկայացնելու հետաքրքիր տարբերակ՝ առևախաչ հայկական հավերժության նշանի տեսքով։ Հատկանշականն այն է, որ նշանը պատրաստված էր հենց այն գործվածքներից, որոնք երեխաները ինքնուրույն ներկեցին կամպուսում աճող բույսերից սարքած ներկերով։

Բացի այդ, բոլորին հիացրեց թունավոր մորեխների ուսումնասիրության մասին պրեզենտացիան։

Leadership ուղղությունը ընտրած մասնակիցները կազմակերպեցին իրական բիզնես կոնֆերանս դպրոցի ատրիումում։

Երկու հերթափոխերի ընթացքում ստեղծվեցին ավելի քան 30 կոմերցիոն և հասարակական բիզնես պլաններ, որոնք ուղղված էին Դիլիջան քաղաքի սպորտային, ժամանցային և կրթական ենթակառուցվածքների զարգացմանը։ Նախագծերը տարբեր էին՝ սկսած շինարարությունից կամ Դիլիջանի դպրոցների բարելավումից և վերջացրած նոր բիզնեսներից։

Գլխավոր նախագծերից էր երկրորդ հերթափոխի ընթացքում անցկացվող աղբահանության հասարակական նախագիծը։

Ամբողջ հավաքած աղբը տեղափոխվում էր  Re-Apaga գործարան՝ բացված UWC Dilijan ուսանողների կողմից։ Այդ պրեզենտացիային նույնիսկ ներկա էին Դիլիջանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։

Ամեն ինչից զատ, մեծ ներդրում էր կատարվել JUST DILIJAN IT! ճամբարի բարելավմանը։ Թիմերից մեկը ճաշարանի ճաշատեսակների բարելավման առաջարկություններ ներկայացրեց և 2-րդ հերթափոխի ճաշացանկը ձևափոխած էր ըստ այդ նախագծի։
Երեխաները նաև նկարահանեցին աուտիզմի մասին կարճամետրաժ ֆիլմ։

Այդպես երեխաները բարձրաձայնեցին ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների կողմից ուշադրություն պահանջող կարևոր խնդիրներից մեկը։

Sports & Lifestyle ուղղության մասնակիցները սովորեցին թե ինչպես պետք է պատշաճ կերպով կազմակերպել իրենց առօրյան, ինչու է պետք կանոնավոր մարզվել։ Երեխաները նաև մրցման տեսքով իրենց ուժերը չափեցին ծնողների հետ։

Բացի այդ, տեղի ունեցավ ֆուտբոլային թեժ խաղ Դիլիջանի հավաքականի դեմ։ Բոլորը միացել էին խաղին՝ կամ որպես խաղացող, կամ որպես երկրպագու։

Այս ամառը լի էր ծիծաղով, պարերով, արկածներով,  խարույկի մոտ անկեղծ խոսակցություններով, դեպի լողավազան ցատկերով։ Այս ամենը  տեղի էր ունենում նոր ընկերների շրջապատում, որոնք երևի կմնան հավերժ։ 

Միացեք մեր Facebook-յան և Instagram-յան էջերին` անգլերեն լեզվով անցնող հերթափոխի մասին նորություններ իմանալու համար։

Հարգանքներով,
JUST DILIJAN IT! թիմ