Ավարտվեց ընտանեկան ծրագրի առաջին հերթափոխը

Հունիսի 8-16 Just Dilijan it! անցկացրեց առաջին ընտանեկան ծրագիրը` նախատեսված 6-9 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար։

«Աշխարհի շուրջ 9 օրում» ծրագրի պատանի մասնակիցները ծնողների հետ միասին ծանոթացան տարբեր աշխարհամասերի երկրների մշակույթներին։

Նրանք բոլորը միասին ուսումնասիրում էին Չինաստանի, Ճապոնիայի, Հայաստանի և էսկիմոսների ավանդույթները և սովորույթները, ձեռքով ներկում էին և նախշազարդում էին իրական կիմոնոներ, կառուցում էին յուրդեր, դեկորացիաներ էին պատրաստում։ Այս ամենի վերջում նրանք հանդիսատեսին ներկայացրին աշխարհի ժողովուրդների լեգենդների հիման վրա բեմադրված իրական ստվերների թատրոն։ Երեխաները այս կարճ ժամանակահատվածում թատրոնը բեմադրեցին Դանիլա Առիկովի և Նատալյա Լապկինայի թաղանդավոր փորձագետների ուղեկցությամբ։

Ազատ ժամանակ երեխաները սովորում էին լավաշ թխել և դոլմա պատրաստել, արշավներ էին գնում և վերծանում լքված վանքերի պատերի հին գրերը, վայելում էին իրենց շրջապատող զարմանահրաշ բնությունը և հաճույք էին ստանում խաղերից և նոր ընկերների հետ շփումից։

«Յելլ էքստթրիմ պարկ» այցի ժամանակ երեխաները և ծնողները խիզախորեն թռչում էին զիփլայնով, այնուհետ ձիավարում էին լեռնային գեղատեսիլ բնության մեջ։

Երեխաների համար հետաքրքիր զբաղմունքների հետ զուգահեռ, ծնողները ունեին իրենց սեփական լրացուցիչ ծրագիրը։ Ծրագրի ընթացքում նրանք դերասանական արվեստի թրեյնինգներ էին անցնում, սովորում էին պատրաստել հայկական գաթա, արշավի էին գնում Դիլիջանի գողտրիկ անկյուններով և հիանալի ժամանակ էին անցկացնում ուրախ միջավայրում։

Մյուս՝ «Ճարտարապետական իրարանցում» ընտանեկան ծրագիրը կանցկացվի հունիսի 18-26- ը։ Այս կենդանի ստեղծագործական արհեստանոցի մասնակիցները կուսումնասիրեն տարբեր դարերի ճարտարապետական արվեստը, օգտագործելով տարբեր ոճեր, տեխնիկաներ, նյութեր։