Family Times: «Ինքնաշեն հանրապետություն»

Քաղաք պետության ստեղծումը դարձավ արտ- թերապիա և ընդհատվեց միայն ասպետների մրցաշարի և ստվերների թատրոնի անցկացման համար։

Քաղաք պետության կառուցման և զարդարման ընթացքում ամեն մի երեխա կառուցեց իր սեփական տունը՝ ստվարաթղթից, լուսամուտներով և դռներով։ Կառուցման համար երեխաները օգտագործում էին գունավոր կպչուն ժապավեն, գունավոր ինքնասոսնձվող թուղթ, մարկերներ և ներկեր։ Ծնողները օգնեցին երեխաներին ամրացնել վարագույրները, կարգի բերել կտուրը և պատերը։ Այս ակտիվ խաղի շնորհիվ մեծահասակ մասնակիցներից շատերը մի քանի տարով զգացին իրենց երիտասարդ։

Քաղաք պետության կառուցման և զարդարման ընթացքում ամեն մի երեխա կառուցեց իր սեփական տունը՝ ստվարաթղթից, լուսամուտներով և դռներով։ Կառուցման համար երեխաները օգտագործում էին գունավոր կպչուն ժապավեն, գունավոր ինքնասոսնձվող թուղթ, մարկերներ և ներկեր։ Ծնողները օգնեցին երեխաներին ամրացնել վարագույրները, կարգի բերել կտուրը և պատերը։ Այս ակտիվ խաղի շնորհիվ մեծահասակ մասնակիցներից շատերը մի քանի տարով զգացին իրենց երիտասարդ։

Ինքնաշեն հանրապետության ստեղծման նախապատրաստումը դարձավ արտ- թերապիայի մի մեծ սեանս։ Երեխաները գուաշով նկարում էին ստվարաթղթի, իրենց ձեռքերի ու ոտքերի, և իհարկե միմյանց վրա։ Պատանի մասնակիցները ծնողների հետ միասին ներկերով փորձեցին զարդարել ամեն ինչ։

Երբ քաղաքը արդեն կառուցված էր, ծրագրի մասնակիցները սահմանեցին մի շարք օրենքներ, ստեղծեցին ընտանեկան զինանշաններ, նկարեցին դրոշներ, գծեցին իրենց տարածքային սահմանները։

Քաղաքում սկսեց շրջանառվել  դրամը, գործեց ֆոնդային բորսան և սկսեցին զարգանալ տնտեսական հարաբերությունները։ Այս ամենի շնորհիվ երեխաները սովորեցին հաշվարկել  իրադարձությունների հնարավոր հետևանքները, հաշվել փողերը, զբաղվել առք ու վաճառքով, մի խոսքով երեխաները իրենց զգացին սեփական ստեղծած երկրի լիիրավ քաղաքացիներ։  

Մի օր UWC Dilijan քոլեջի ֆուտբոլային դաշտում ծավալվեց ասպետների իրական մրցաշար։ Երեխաները իրենց համար ստվաթղթից պատրաստեցին սպառազինություն և սկսեցին առաջադրանքներ կատարել՝ նետել նիզակ, վազել պարկերով, ձգել պարան և այլն։

Երեկոյան երեխաները ծնողների հետ միասին բեմադրեցին վիշապով ստվերների թատրոն։ Մեկ ու կես ժամվա ընթացքում նրանք փորձագետների և ջոկատավրների օգնությամբ ներկում էին թատրոնի համար արձանիկներ, ձայնագրում հերոսներին, բաժանում դերերը և փորձեր կատարում։ Արդյունքում հիանալի ներկայացում ստացվեց։

Այս ծրագրի շրջանակներում արկածախնդիր ծնողները այցելեցին Մաթոսավանք և բարձրացան դեպի «հարբած անտառ», որտեղ աճում են ծուռ, կարծես պարող ծառեր։

Մասնակիցները մոտիկից ծանոթանալով հայկական մշակույթին՝ ուսումնասիրեցին վանքերի նախշազարդերը և ճարտարապետության առանձնահատկությունները, գնեցին արծաթյա նախշերով զարդեր, համտեսեցին տեղի խոհանոցը և այցելեցին պատմության թանգարան։ Իսկ Սևանա լճով նավարկելը ծրագրի մասնակիցներին հաղորդեց թարմության զգացում և դրական էմոցիաներ։

Քաղաքացիները հերթափոխի ավարտին կազմակերպեցին իրենց ինքնաշեն երկրում տոն։ Այնտեղ կային ատրակցիոններ, տոնավաճառ, տարատեսակ ժամանցի միջոցառումներ։ Տոնը ավարտվեց իրական վիշապի ժամանումով, որը միանգամից ընկերացավ երեխաների հետ և նրանք միասին տոնեցին Խոլին։