Family Times: «Զվարճալի մաթեմատիկա»

Երեխաները և մեծահասակները խաղացին կենդանի շախմատ, կառուցեցին ժամանակի մեքենա, գուշակեցին գլուխկոտրուկներ և կազմակերպեցին մումի երեկույթ։

Ծրագրի փոքրիկ մասնակիցները մեծահասակների օգնությամբ ամբողջ հերթափոխի ընթացքում կառուցեցին ժամանակի մեքենա և ավարտական միջոցառմանը այն վերջապես աշխատեց։ Բոլոր մասնակիցները պետք է անցնեին վերջին փորձությունը՝ սողալ լաբիրինտոսի միջով։

Բոլորը միասին խանդավառությամբ խաղացին կասկադո «կենդանի շախմատ»։ Ծրագրի մասնակիցները նկարեցին շախմատի հսկայական դաշտ, կարեցին իրենց համար գունավոր կոստյումներ և սկսեցին խաղալ շախմատ։ Հաղթելու համար պետք էր օգտագործել ռազմավարության հմտությունները։ Արդյունքում երեխաները հաղթեցին ծնողներին։ Նրանք դա արեցին հիանալի պատրաստվածությամբ, քանի որ ամեն օր շախմատի դասեր էին ունենում փորձառու մանկավարժ Սոֆյա Ռեպինայի հետ, ով իր կարիերայի ընթացքում պատրաստեց տասնյակ երիտասարդ չեմպիոններ։ 

Մեծահասակներին  պետք եկան իրենց ինժեներական հմտությունները, իրենց խնդիրը մեկն էր՝ հսկայական ստվարաթղթե բուրգի մոնտաժումը, այնուհետև որի կողքին  կազմակերպվեց մումի երեկույթը։ Երեկույթի ընթացքում ծնողները թղթով և ներկարարական կպչուն ժապավենով արագության վրա փոխակերպեցին երեխաներին մումիաների, և մինչ մարդկային կերպարին վերադառնալը՝ երեխաները մասնակցեցին քայլերթին։ 

Եվ իհարկե անհնար էր անտարբեր անցնել Սևանա լճի տեսարժան վայրերով և չհամտեսել լճի հայտնի ձուկը, ինչից էլ օգտվեցին երեխաները ծնողների հետ։  

Ճամբարի ընթացքում հոգեբաններն ու փորձագետները անդրադարձան նաև կարևոր թեմաներին։ Նրանք քննարկեցին ռուսական կրթությունը և ոչ ֆորմալ մոտեցումը կրթության մեջ։ Ինչպես նաև քննարկվեց «ընտանիք- դպրոց» հարաբերությունները, որպես պատասխան այն հարցին, թե ինչպես հաստատել հարաբերություններ դպրոցի հետ և միաժամանակ չճնշել երեխային ստեղծված համակարգով։

2018թ-ի այլ ընտանեկան ծրագրերի մասին կարող եք կարդալ այստեղ՝։

JUST DILIJAN IT! ընտանեկան պատմություններ․ «Աշխարհի շուրջը 9 օրում»
Family Times: «Ճարտարապետական իրարանցում»