JUST DILIJAN IT! ընտանեկան պատմություններ․ «Աշխարհի շուրջը 9 օրում»

JUST DILIJAN IT! 2018 առաջին ընտանեկան ծրագիրը հիշվեց՝ ստվերների թատրոնով, չինական վիշապով, երիցուկների դաշտով։ 

«Աշխարհի շուրջը 9 օրում» ծրագրի շնորհիվ Դիլիջանը դարձավ մասնակիցների համար  աշխարհի կենտրոնը։ Այստեղից նրանք կատարում էին հետաքրքրաշարժ ճանապարհորդություններ դեպի հեռավոր երկրներ՝ Ճապոնիա, Չինաստան, Ինդոնեզիա, և իհարկե Հայաստան։ 

Աղջիկները և տղաները մոտիկից ծանոթացան ստվերների թատրոնի ավանդույթների հետ և ինքնուրույն փորձարկելով՝պատրաստեցին տարբեր կերպարների համար տեքստեր, սովորեցին աշխատել տիկնիկների հետ և բեմադրել այն։

Ինչպես նաև երեխաները պատրաստեցին կտորից, կարմիր կպչուն ժապավենից և արհեստական մորթիից իրական չինական վիշապին ։ 

Երեխաները բեմադրության համար կիմոնոներ պատրաստեցին իրենց ձեռքերով։

Նրանք կտորները ներկում էին բնական ներկերով՝ ճակնդեղի հյութով, քրքումով, սուրճ և զաֆրանով, իսկ այնուհետև զարդարեցին այն կավից պատրաստված զարդերով։ 

Մի քանի մեծահասակների զարմացրեց Պիրոսմանիի ոճով պատրաստված վահանակներ, որոնք նկարված էին ածուխով և գուաշով։ 

Ծնողները նույնպես լավ ժամանակ անցկացրին։ Թատերական վարպետության դասերի ընթացքում կարողացան իրենց ազատ զգալ, աշխատել ձայնի և միմիկայի վրա և սովորել ժեստերի լեզուն։
«Յելլ էքսթրիմ պարկ»- ում բոլորը ստացան իրենց ադրենալինի դոզան։

Սևանա լիճ ուղևորվելու ճանապարհին մասնակիցները տեսան երիցուկների դաշտ և օգտվելով ընձեռած հնարավորությունից լուսանկարվեցին։