Family Times: «Ճարտարապետական իրարանցում»

Ուշադրության կենտրոնում բեմի փոքրիկ վարպետների մեծ ներկայացումը։

Հերթափոխի ավարտական բեմադրությունը «Ավտոստոպով պատմության միջով» թիմային մի մեծ աշխատանքի արդյունք էր, ներգրավված էին բոլորը՝ ճամբարի տնօրենից մինչև կամավորներ։

Երեխաները դեկորացիները ինքնուրույն էին պատրաստում ճարտարապետության դասերի հերթափոխի ընթացքում։

Իրենց առջև դրվաց էին բարդ խնդիրներ՝  պատկերացնել գարգուլյայի գլուխը, զարդարել շինությունները կենդանիներ պատկերող խորաքանդակներով։

Այսպիսով երեխաները սովորեցին տարբերել այծերին ոչխարներից, ցուլերին ձիերից և հովազներին  ընձառյուծներից, ինչը այդքան էլ հեշտ չի, ինչքան թվում է։

Մասնակիցները միասին պատրաստում էին դեկորացիաները, կարում էին կոստյումները, կարգավորում էին լույսը և երաժշտությունը բեմադրության համար։ Բայց ամենամեծ ներդրումը ունեցան իհարկե երեխաները, որոնք ընդամենը լինելով 6-9 տարեկան հիանալի խաղացին բարդ ներկայացումը։

Երեխաները իրենց բեմադրության խոսքերը երկար էին սովորում՝ բազում փորձեր կատարելով։ Լինում էր, որ ինչ ոչ մեկը մոռանում էր իր խոսքերը, սակայն օգնության էր միշտ հասնում 4-ամյա հուշարար Մարիամը։ Չնայած, որ Մարիամը չէր մասնակցում բեմադրության, բայց կարողանում էր հիշել իր ընկերների երկար մենախոսությունները, և ժամանակ առ ժամանակ օգնում էր նրանց։

Ծնողները իրենց համար հատուկ կազմակերպված վարպետության դասին պետք է բանաստեղծություններ կարդային մթության մեջ։ Դա օգնում էր նրանց ամրապնդել հիշողությունը և հաղթահարել հասարակության առջև ներկայանալու վախը:

Բոլորը այցելեցին Սևանա լիճ։ Այդ ժամանակ ծաղկում էին կակաչները և ճամբարի մասնակիցները լուսանկարվեցին՝ օգտվելով ընձեռած հնարավորությունից։

Ավանդական «գառնի յարախ» -ի պատրաստման վարպետության դասը անցկացվում էր «Տուն Արմենի» հյուրանոցի ռեստորանում։ Ճաշատեսակը շատ համեղ ստացվեց և ծնողները գրառելով բաղադրատոմսը տեղեկացրեցին, որ անպայման կպատրաստեն այն իրենց տանը։

Ավարտական ճաշկերույթին մասնակիցներից մեկի մայրիկը ժամանեց Երևանից և իր հետ բերեց սեփական ձեռքերով պատրաստված ծիրանի կարկանդակ և տնական գաթա։ Ինչպես տեսնում եք ընտանեկան ծրագրերի մթնոլորտը իրոք ընտանեկան էր։