JUST DILIJAN IT! թիմը կմասնակցի միջազգային ցուցահանդեսի

JUST DILIJAN IT! ինտերակտիվ ծրագրերը ներկայացված կլինեն «Կրթություն XXl դար» Էքսպո 2017 ցուցահանդեսում, որը տեղի կունենա 2017թ մարտի 1–3-ը Երևանում:

Այցելուները կարող են ուսման և բնակության պայմանների մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ UWC Dilijan վահանակից: UWC Dilijan դպրոցի տարածքում էլ կազմակերպվում է 10–16 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային ճամբարը:

Ցուցահանդեսում, որը տեղի է ունենալու Կառավարական Տան նիստերի դահլիճի ճեմասրահի 2 հարկերում, կմասնակցեն ավելի քան 70 կրթական և գիտական հաստատություններ Հայաստանից և Ռուսաստանից:

Հյուրերը կծանոթանան ազգային և համաշարհային փորձին, կրթության, գիտության և տեղեկատվական միջավայրի ձևավորման մոտեցումներին:

«Կրթություն XXI դար» Էքսպո 2017 միջազգային մասնագիտացված ուսումնական հաստատությունների և կրթական ոլորտի ձեռքբերումների ցուցահանդեսը ամենաշատ հաճախում ունեցող միջոցառումներից է Հայաստանում:

Հասցե. Երևան Մելիք-Ադամյան 1.