
Ավելի քան 60 երեխաներ տարբեր երկրներից ժամանել էին Հայաստան հանգստանալու, ուժեր հավաքելու, «ապագայի քաղաքներ» նախագծերի ստեղծմամբ զբաղվելու և վերջապես երկու շաբաթ անցկացնելու գեղեցիկ լեռնային հովտում, որտեղ գտնվում է Դիլիջան քաղաքը և UWC Dilijan միջազգային քոլեջի կամպուսը։ Ինչպիսի՞ն պետք է լինեն ապագայի տրանսպորտային միջոցները կամ կրթությունը, ի՞նչը կլինի արդիական և ինչպիսի՞ տեխնոլոգիաներից կօգտվեն մարդիկ։
Ինչպիսի՞ կանոններ կգործեն և ինչպիսի՞ տներում մենք կապրենք։ Այս և շատ ու շատ այլ հարցերի պատասխաններ են փորձելու գտնել ծրագրի մասնակիցները։
Սպորտ, երաժշտություն, վարպետության դասեր, երեկոյան միջոցառումներ և ծանոթություն ամենահին մշակույթներից մեկի հետ։ Անհնար է թվարկել այն ամենը, ինչ սպասվում է երեխաներին մոտակա երկու շաբաթների ընթացքում։