Հայտնի են JUST DILIJAN IT! 2017 ամառային ծրագրերի փորձագետների անունները

Ուրախ ենք ներկայացնել տարբեր ոլորտներում փորձառու մասնագետներին, ովքեր այս ամառ կժամանեն  JUST DILIJAN IT!՝ ղեկավարելու թեմատիկ «լաբորատորիաների» աշխատանքը:Նրանց մասին կարող եք կարդալ ներքևում բերված էջում:

2017 թվականին երեխաների համար նախատեսված խելացի հանգստի JUST DILIJAN IT! ամառային ծրագրերը կանցկացվեն հունիսի 7-ից օգոստոսի 4-ը UWC Dilijan միջազգային դպրոց-պանսիոնի կամպուսում (Դիլիջան, Հայաստան): Կկազմակերպվի չորս հերթափոխ՝ յուրաքանչյուրը 14 օր տևողությամբ, երկուսը՝ ռուսալեզու, երկուսը՝ անգլալեզու: Բոլոր ծրագրերը մեկ ընդհանուր թեմա ունեն՝ «Հետազոտի՛ր», և կառուցված են նախագծերի մշակման շուրջ՝ հետևյալ տասը «լաբորատորիաներից» մեկում. ինտելեկտուալ խաղեր, հրատարակչական գործ, համակարգչային տեխնոլոգիաներ, թատրոն, ճարտարապետություն, արվեստ և դիզայն, կինո և լուսանկարչություն, բնական գիտություններ, ռոբոտատեխնիկա, արհեստներ, սպորտ: Երեխաներին կօգնեն և կոգեշնչեն այս ոլորտներում լավագույն գործող փորձագետները:

Մենք կշարունակենք ծանոթացնել ձեզ 2017 սեզոնի դասավանդողների և ջոկատավարների հետ մեր կայքում և մեր ֆեյսբուքյան էջում:

Շտապեք ամրագրել ձեր երեխայի համար ուղեգիր դեպի JUST DILIJAN IT!, չէ՞ որ հիմա ամռանը պատրաստվելու ակտիվ շրջան է, և ծրագրերում տեղերն արագ սպառվում են: 

Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը կարող եք ուղղել մեր մենեջերներին հետևյալ հեռախոսահամարներով. +7 495 909 93 70 (Մոսկվա) և +374 94 33 29 11 (Երևան) և camp@justdilijanit.org. էլեկտրոնային փոստի միջոցով: