Փորձագետներից ո՞վ է գնում JUST DILIJAN IT!՝ «Բացահայտի՛ր մարդուն»

ծրագրին մեկնել պատրաստվող փորձագետների վերջնական կազմը: Ծրագրի տեղի կունենա հունիսի 7-ից 20-ը:

«Բացահայտի՛ր մարդուն» հերթափոխի մասնակիցները երկու շաբաթվա ընթացքում կկատարելագործեն իրենց կարողությունները ծանոթ ոլորտներում և կուսումնասիրեն իրենց համար նոր ոլորտներ: Ծրագրի ժամանակ ինտերակտիվ պարապմունքները կառուցվում են երեխաների կողմից տասը լաբորատորիաներից մեկում նախագծերի մշակման շուրջ: Ներկայացնում ենք ձեզ փորձագետներին, որոնք կգլխավորեն առաջին հերթափոխի լաբորատորիաները:

«Համակարգչային տեխնոլոգիաների» լաբորատորիան կղեկավարի Օլգա Ռյասնայա-Բրեդիխինան՝ շարժական տեխնոլոգիաների դասավանդող և մասսայականացող:  Երեխաները կսովորեն ստեղծել էլեկտրոնային ձեռնարկներ և գրքեր, կծանոթանան լրացված և վիրտուալ իրականության ստեղծման էտապների հետ, կսովորեցնեն Sphero ռոբոտին անցնել իր ուղին բարդ «քաղաքային» պայմաններում, կյուրացնեն ինժեներատեխնիկական կառուցման հմտությունները:

«Արվեստի» լաբորատորիան կգլխավորի նկարիչ և դիզայներ Նատալյա Զախարովան: Նատալյայի հետ միասին երեխաները կյուրացնեն նկարչության և կոմպոզիցիայի հիմնական հմտությունները, ինչպես նաև կսովորեն աշխատել գրաֆիկական խմբագիր ծրագրերում:

«Թատրոն»լաբորատորիան կգլխավորի թատերագետ և ռեժիսոր Վյաչեսլավ Իգնատովը: Նա երեխաների համար կբացահայտի թատերական ներկայացումների գաղտնիքները և կօգնի բեմադրել ստվերային ներկայացում:

«Կինո և լուսանկարչություն»լաբորատորիայում JUST DILIJAN IT!-ի մասնակիցների հետ կաշխատի Եվգենյա Չապայկինան՝ լուսանկարիչ, նկարիչ, Մուլտիմեդիա արտ թանգարանի դասավանդող: Եվգենյան կպատմի թվային տեսախցիկների հնարավորությունների մասին, կպատնի ցուցահանդեսների ստեղծման իր փորձի մասին, կօգնի յուրացնել տարբեր ուղղության գործնական ֆոտոնկարահանումների հմտությունները:

«Հումանիտար ուսումնասիրությունների»լաբորատորիան կվարի գրող և գրականության դասավանդող Ալեքսեյ Օլեյնիկովը: Ալեքսեյը երեխաների հետ միասին կստեղծի գրական ստուդիա, որը պատանիներին կօգնի բացահայտել ինքներն իրենց՝ գրական տեքստերի, սցենարների, պիեսների միջոցով և նույնիսկ կօգնի սովորել բանաստեղծություններ գրել:

Կենսաբան և գիտության մասսայականացնող Մարիա Յարիան կգլխավորի «Բնական գիտությունների»լաբորատորիան: Նրա գլխավորությամբ կկազմակերպվեն էքսկուրսիաներ ազգային պարկում, որտեղ երեխաները կուսումնասիրեն բույսեր և սնկեր, կսովորեն կենսաբանական պատկերի մեթոդը և մանրադիտակի հետ աշխատանքի հմտություններ, իսկ կամպուսում բույսերից, սնկերից և մանրէներից դեղանյութեր կստանան:

Ինժեներ և RoboLab Kids-ի դասընթացավար Նիկոլայ Սամոխինը, ինչպես և անցյալ տարի, կգլխավորի «Ռոբոտատեխնիկա»լաբորատորիան: Պատանի ինժեներները Նիկոլայի հետ միասին կկարողնան կառուցել և ծրագրավորել ռոբոտներ՝ նրանց տարբեր ֆունկցիաներ հաղորդելով:

Առաջին հերթափոխի ժամանակ սպորտի պատասխանատուն կլինի արհեստավարժ մարզիչ Ռավիլ Նագաևը: Նա արդեն առաջին տարին չէ, որ մարզում է մանկական ֆուտբոլային թիմեր, և ունի UEFA-ի մարզիչի հավատարմագիր: Նա սիրում է սպորտի ակտիվ տեսակներ և ամեն ինչ գիտի ճիշտ մարզումների մասին:

«Ինտելեկտուալ խաղերի» լաբորատորիան կվարի երեխաների համար գիտահանրամատչելի ծրագրերի հեղինակ Սերգեյ Կոռնեևը: Նրա գլխավորությամբ երեխաների փորձեր կանցկացնեն, կուսումնասիրեն նյութեր և նրանց ռեակցիաները, կստեղծեն ձյուն և հրավառություններ, գոլորշի և ծուխ, ինչպես նաև շատ այլ բաներ:

Երաժիշտ, վիդեոբլոգեր Օլեգ Աբրամովը կվարի «Երաժշտություն»լաբորատորիան: Նրա հետ երեխաները ոչ միայն կզբաղվեն երաժշտությամբ, այլև կսովորեն ստեղծել և վարել իրենց սեփական բլոգը, մոնտաժել և տեսագրել սեփական վիդեոները: