Ներկայացնում ենք «Բացահայտի՛ր մշակույթը» ծրագրի փորձագետներին

JUST DILIJAN IT!-ի երկրորդ՝ «Բացահայտի՛ր մշակույթը» ծրագիրը նվիրված է լինելու պատմությանը, մշակույթին, քաղաքակրթության զարգացմանը և գրականությանը։ Այն կանցնի հունիսի 22-ից հուլիսի 5-ը։

Մենք ուրախ ենք ներկայացնել փորձագետների վերջնական ցուցակը, որոնք կվարեն «Բացահայտի՛ր մշակույթը» ծրագրի լաբորատորիաները։

«Թատրոն» լաբորատորիան կգլխավորի Երևանի ազգային գեղագիտական կենտրոնի «Փոքր թատրոնի» հիմնադիր, թատերական ռեժիսոր, մի շարք հեղինակավոր միջազգային փառատոնների մրցանակակիր, ֆրանկո-հայկական Prunus Armenica թատերական նախագծի մասնակից, «Պարեր առանց սահմանների» նախագծի ներառական թատերական խմբի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը։

Ռուսական խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկի՝ Alawar Entertainment-ի համահիմնադիր Ալեքսանդր Լիսկովսկին կղեկավարի «Համակարգչային տեխնոլոգիաներ» լաբորատորիան, որտեղ երեխաները կզբաղվեն խաղերի ստեղծմամբ, համակարգչային խաղերի և բջջային հավելվածների մշակմամբ։

Նկարիչ-կոմիքսիստ, «Մեծ փառատոն» կոմիքսների միջազգային փառառոնի կազմակերպիչ Վլադիմիր Լոպատինը «Արվեստ» լաբորատորիայի փորձագետն է։ Նա մտադիր է վարակել JUST DILIJAN IT!-ի մասնակիցներին կոմիքսների հանդեպ իր կրքով և պատմել նրանց այս մշակույթի բոլոր նրբությունները։ Ծրագրի վերջում յուրաքանչյուրը կկարողանա թողարկել կոմիքսների սեփական գիրքը։

Բրիտական Jazzwise ամսագրի վարկածով «ջազի ապագա», համաշխարհային ճանաչում ունեցող, բազմաթիվ երաժշտական գործիքների տիրապետող երաժիշտ, երգահան, բանաստեղծ և ռեժիսոր-բեմադրող Ալեքսեյ Կռուգլովը կգլխավորի «Երաժշտություն» լաբորատորիան։ Ալեքսեյը կսովորեցնի երեխաներին ջազի հիմունքները, իմպրովիզացիա, երաժշտական համույթների ստեղծում, տարբեր երաժշտության կատարում։

Լուսանկարիչ, մոսկովյան «Մուլտիմեդիա արտ թանգարանի» դասավանդող Եվգենյա Չապայկինան կգլխավորի «Կինո և լուսանկարչություն» լաբորատորիան։ Պարապմունքների ժամանակ Եվգենյան կպատմի պատանիներին թվային տեսախցիկների հնարավորությունների և ցուցահանդեսների կազմակերպման մեխանիկայի մասին, կօգնի յուրացնել տարբեր ուղղությունների գործնական ֆոտոնկարահանման հմտությունները և շատ այլ բաներ։

«Բացահայտի՛ր մշակույթը» ծրագրի ընթացքում գրող և գրական ամսագրի խմբագիր Ալեքսեյ Օլեյնիկովը կշարունակի վարել ստուդիան «Հումանիտար հետազոտություններ» լաբորատորիայի շրջանակներում, որտեղ երեխաների կսովորեն գրել լրագրողական տեքստներ, ստեղծել գրական գործեր, լիարժեք կինոսցենարներ, պիեսներ և բանաստեղծություններ։

«Բնական գիտություններ» լաբորատորիայի պատասխանատուն կլինի Օքսանա Յուդինան՝ երիտասարդ և եռանդուն ճանապարհորդ, արշավների սիրահար աշխարհագրագետ։ Երեխաները կիմանան քարտեզագրության, պրոյեկցաների և կոորդինատների մասին, ինչպես նաև կխաղան ճամփորդական քվեստ և գեոքեշինգ։

Եգոր Կոնովալովը կգլխավորի «Սպորտ» լաբորատորիան։ Եգորը զբաղվում է ակրոբատիկայով և ակրոբատիկ բատուտուվ, էքստրեմալ սպորտաձևերով և վեյկբորդինգով, ուսումնասիրում է կունգ-ֆու, մուայ-թայ և ցիգուն։

Ինժեներ և դասախոս Նիկոլայ Սամոխինը «Բացահայտի՛ր մշակույթը» հերթափոխի ժամանակ կշարունակի մնալ ռոբոտների գծով գլխավոր մարդը։ «Ռոբոտատեխնիկա» լաբորատորիայի աշխատանքների ժամանկ նա ծրագրի մասնակիցների ոչ միայն ռոբոտներ կստեղծի, այլև կսովորեցնի, թե ինչպես ծրագրավորել և կառավարել դրանք։ «Ինտելեկտուալ խաղեր» լաբորատորիան կգլխավորի երեխաների համար գիտաճանաչողական ծրագրերի հեղինակ Սերգեյ Կոռնեևը։ Նա կշարունակի երեխաների հետ միասին փորձեր անցկացնել, ուսումնասիրել նյութեր և դրանց ռեակցիաները, ստեղծել ձյուն և հրավառություն, գոլորշի և