Ծանոթացեք Just Dilijan it!-ում ընտանեկան ծրագրերի փորձագետների հետ։

2018 թվականին, առաջին անգամ Just Dilijan it! չորս ընտանեկան ծրագրերը կանցկացվեն 6-9 տարեկան երեխաների և իրենց ծնողների համար։ Մենք հրավիրել ենք վառ և ջերմ մասնագետների, որոնք անմորանալի ստեղծագործական ճամփորդության ընթացքում կվոգևորեն մեծահասակներին և երեխաներին։

"Աշխարհի շուրջ 9 օրում" (8-16 հունիս) ծրագիրը կղեկավարի ազգագրագետ և պատմաբան Նատալյա Լապկինան, նա Qawra մանկական գիտությունների ակադեմիայի հիմնադիր է և երեխաների համար արվեստի պատմության մասին դասընթացների հեղինակ։

Երկրորդ ծրագրում "Ճարտարապետական իրարանցում" (18-26 հունիս), ճարտարապետ և ուսուցիչ Դարյա Տուրանովսկայան կներկայացնի հետաքրքիր ճարտարապետական փորձարկումներ։ Դարյան մանկական ճարտարապետական ստուդիայի հիմնադիր է և "Գարաժ" ժամանակակից արվեստի կենտրոնում իր սեփական դասընթացի հեղինակ։

Նատալյային և Դարյային կմիանա թատրոնի դերասան, ռեժիսոր և մանկավարժ, Stanislavsky մանկական թատերական ստուդիայի ղեկավար Դանիլա Առիկովը։ Նա կօգնի մեր մասնակիցներին առաջի երկու ծրագրերի ընթացքում ստեղծացը վերածել անսովոր թատերական ներկայացման։ Դանիլան կանցկացնի հետաքրքիր վարպետության դասեր երեխաների և ծնողների համար։

Մարիս Սեգինյովա իր "Զվարճալի մաթեմատիկա" (հունիս 28- հուլիս 6) ծրագրով կբարձացնի ամբողջ ճշգրիտ գիտության գաղափարը։ Նա կքննարկի մաթեմատիկական մոդելներ և գործիքներ, որոնք օգնում են ճանաչել շրջակա աշխարհը։ Մարիսը ուսուցիչ է և մեթոդաբան, մաթեմատիկայի վերաբերյալ դասընթացների հեղինակ է։

Վերջին ծրագրում "Ինքնաշեն պետություն" (հուլիս 8-16), Իրինա Բոգդանովան կօգնի մասնակիցներին ստեղծել մի տարածք, որտեղ նրանք կզգան պատմության շունչը, կհասկանան այն, կփորձեն շփվեն պատմության հետ։ Իրինան պատմաբան է, ֆոտոլրագրող և "Ես գիտեմ։ Ես սիրում եմ" նախագծի ինտերակտիվ խաղերի հեղինակ է։

Ճարտարագետ, դիզայներ և մանկագիր Ալեկսեյ Օլեյնիկովը, ով մասնակցել է Just Dilijan it!-ում անցյալ տարի, կներկայացնի երեխաներին և ծնողներին կրաֆտի աշխարհը։ Նա նույնպես կաջակցի երիտասարդ սերնդին սուզվել գրականության աշխարհը։ Մարիսի, Իրինայի և մնացած բոլոր մասնակիցների հետ կստեղծեն քաղաքներ, մեքենաներ և տարատեսակ օբյեկտներ։

Մենք ողջունում ենք ձեզ ընտանեկան ծրագրերի շրջանակներում և հրավիրում ենք ներգրավվել առանց սահմանափակումների ստեղծագործական աշխարհ։