Մեկնարկել է JUST DILIJAN IT! 2018 ծրագրերի նոր շրջանը

Այսօր՝ հունիսի 7-ին, մեկնարկեց JUST DILIJAN IT! 2018 երեխաների և դեռահասների համար ծրագրերի առաջին փուլը։

Ծրագրի մասնակիցները արդեն հասցրել են ծանոթանալ իրար հետ և կամպուսի տարածքին։ Վաղը տեղի կունենա «Ուղղությունների կարուսելը», որի ընթացքում երեխաները փորձագետների հետ կմասնակցեն վարպետության դասերի և այնուհետ պետք է դժվարին որոշում կայացնեն, թե ծրագրի որ ուղղությունն են ընտրելու՝ Performing Arts, Healthy Lifestyle & Sports, Visual Arts, Nature & Technology или Leadership.

Հետևելու և իմանալու, թե ինչ է տեղի ունենում, կարող եք այցելել Facebook-ի и Instagram-ի մեր էջերը, իսկ ծրագրի մասնակիցների ծնողները՝ Facebook-ի փակ խումբ։

Հունիսի 8-ին մենք հանդիպելու ենք Ընտանեկան ծրագրերի առաջին փուլի մասնակիցների հետ։ Այս տարի առաջին անգամ մենք կիրականացնենք 4 հագեցած ծրագրեր, որոնց մասնակցելը նույնչափ հետաքրքիր կլինի և ́ երեխաների, և ́ ծնողների համար։

Դուք դեռ կարող եք մասնակցել JUST DILIJAN IT! ծրագրերին։ Արդեն սպառվել են երեխաների և դեռահասների համար ծրագրերի առաջին և երրորդ փուլերի տեղերը (7–20 հուլիս), բայց բոլոր ցանկացողները դեռ հնարավորություն ունեն ուղարկելու երկրորդ (22 հունիս – 5 հուլիս) և չորրորդ (22 հուլիս – 4 օգոստոս) փուլերին մասնակցության հայտերը։

Ծրագրերի մասին ավելին իմանալու և մասնակցության հայտը թողնելու համար, դուք կարող եք այցելել մեր կայք էջ, ինչպես նաև մեր աշխատակիցների հետ կապ հաստատել Երևանում և Մոսկվայում։