հաճախ տրվող հարցերի
հաճախ տրվող հարցերի
Ամառային ծրագրերի սիրելի մասնակիցներ,
Ստորև ներկայացնում ենք առավել հաճախ տրվող հարցերի պատասխանները: Հուսով ենք, դրանք օգտակար կլինեն ձեր ուղեւորության ծրագրավորման համար: Եթե չեք գտնում ձեզ հուզող հարցի պատասխանը, կարող եք կապվել մեզ հետ։
Մենք խորհուրդ ենք տալիս ձեզ հետ վերցնել՝
- սվիտեր, թեթև բաճկոն, ջինսե տաբատներ, տաք գուլպաներ;
- առնվազն երկու զույգ հարմարավետ, սպորտային կոշիկներ
- թեթև, ամառային կոշիկներ
- սպորտային վերնաշապիկներ, կիսատաբատ, գուլպաներ և ներքնազգեստ
- հատուկ միջոցառումների համար նախատեսված տոնական հագուստ
- գլխարկ, արևապաշտպան քսուկ և արևային ակնոցներ լողազգեստ, լողի համար նախատեսված պարագաներ, ամառային հողաթափեր
- անձնական հիգիենայի պարագաներ․ ճիլոպ, սանր, ատամի խոզանակ, ատամի մածուկ, շամպուն, լոգանքի հեղուկ կամ օճառ։
- հիգիենիկ պարագաներ աղջիկների համար;
- թենիսի սիրելի ռակետ
Եթե ծրագրերից մեկին մասնակցության համար հատուկ իրեր են անհրաժեշտ, մենք կտրամադրենք դրանք։
Ընդհանուր պայմանների կետերին համապատասխան (կ․5, եկ․ 5․3․3) Ձեզ հետ պետք է ունենաք հետևյալ բոլոր փաստաթղթերի բնօրինակը․
|
|
|
|
|
|
Մասնակիցներին կմատուցվի սնունդ օրական 5 անգամ․ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ, ընթրիք
Տարածքը շուրջօրյա նկարահանվում է և գտնվում է անվտանգության աշխատակիցների շուրջօրյավերահսկողություն ներքո։ Մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հարց 9-ի պատասխանում։
Ճամբարի տարածքում շուրջօրյա գործում է համապատասխան սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը, որտեղ աշխատում են որակավորված բժիշկ ու բուժքույր։ Հատուկ մասնագետ ներգրավելու անհրաժեշտության դեպքում երեխան կտեղափոխվի Տավուշի բժշկական կենտրոն, որը գործում է շուրջօրյա, իսկ անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի երեխայի տեղափոխումը Երեւան։
Բոլոր խմբերը կապահովվեն հայաստանյան հեռախոսահամարով, որով հնարավոր կլինի կապ հաստատել երեխայի հետ։ Հեռախոսահամարը, ինչպես նաև անձնակազմի կոնտակտային տվյալները ձեզ կտրամադրվեն հերթափոխների սկզբում։
Ծրագրի ընթացքում երեխաներն ապահոված կլինեն անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում, ծրագրում ընդգրկված տեսարժան վայրեր այցելությամբ։ Էքսկուրսիաների ընթացքում երեխաները երբեմն հուշանվերներ և պահպանման երկար ժամկետ ունեցող սննդամթերք գնելու հնարավորություն կունենան։ Դուք ինքներդ եք որոշում ձեր երեխային գումար տրամադրելու անհրաժեշտությունը և գումարի չափը, ինչպես նաև պայմանավորվում Ձեր երեխայի հետ այդ գումարը պահելու պատասխանատվության մասին (տես հարց 8)։
Քոլեջի տարածքն ապահովված է թանկարժեք իրերի պահպանման համար նախատեսված արկղերով։ Հերթափոխի ընթացքում յուրաքանչյուր երեխայի, ըստ իր դիմումի, անհատական արկղ կտրամադրվի։
Ծրագիրն այնպես է կառուցված, որ երեխան, երբ իր սենյակում չէ, միշտ գտնվում է անձնակազմի վերահսկողության տակ։ Ընդ որում, Ընդհանուր պայմանների կետերով (Պ․ 1, կ․ 3), երեխային արգելվում է՝
- գտնվել ընդհանուր օգտագործման տարածքում առանց ծրագրի ղեկավարների ուղեկցության կամ թույլտվության;
- ինքնակամ լքել ճամբարի տարածքը;
- զբոսանքների և միջոցառումների ընթացքում առանց ուղեկցող անձի թույլտվության լքել խումբը;
- անտեսել ծրագրի ղեկավարների կամ բժշկի ցուցումները;
- խախտել ներքին կանոնակարգը (տե՛ս justdilijanit.org);
- օգտագործել, պահել/տարածել ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, ունենալ լուցկի, կրակայրիչ կամ պայթուցիկ նյութեր;
- առանց անհրաժեշտության կամ ծրագրի ղեկավարների թույլտվության գիշերային ժամերին (22:30-08:00) լքել սենյակը, խանգարել մյուս մասնակիցների հանգստին;
- հայտնվել այլ մասնակիցների սենյակներում՝ առանց նրանց թույլտվության;
- հոգեբանական կամ ֆիզիկական վնաս հասցնել մյուս մասնակիցներին և անձնակազմին;
- իր անձի և շրջապատի համար վտանգ պարունակող գործողություններ կատարել;
- լողալ լճակում կամ լողավազանում առանց լողի մարզչի/փրկարարի թույլտվության և հսկողության;
- կանխամտածված վնաս հասցնել ճամբարի սարքավորումներին և գույքին
- զբաղվել շորթմամբ, սպառնալ, գողանալ, իրացնել ուրիշին պատկանող իրերը;
- խախտել հրդեհային անվտանգության կանոնները;
- մասնակցել կամ կազմակերպել մոլախաղեր, խաղադրույքներ, փողի հետ կապված ցանկացած խաղ կամ մրցում;
- Զենք կրել, ունենալ պայթուցիկ և այրվող նյութեր, ինքնապաշտպանության սարքեր, պահպանման կարճ ժամկետ ունեցող մթերքներ, ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցներ։
Եթե դեղամիջոց օգտագործելու անհրաժեշտության կա, ապա այն փոխանցվում է բժշկին, ով վերահսկում է դրա ընդունումը:
Ճամբարի կանոնակարգի համաձայն՝ երեխան իրավունք չունի ինքնուրույն լքել ճամբարի տարածքը։ Ճամբարից բոլոր մուտքերն ու ելքերը տեղի կունենան անվտանգության աշխատակիցների և մանկավարժների ուղեկցությամբ։
Ճամբարի տարածքում կա ինքնասպասարկվող լվացքատուն։ Շաբաթական մեկ անգամ մենք երեխաներին հնարավորություն կտանք լվանալու իրենց իրերը: Այդ գործում նրանց կօգնեն։ Անհրաժեշտության դեպքում, բնականաբար, հնարավոր է ավելի հաճախ օգտվել լվացքատան ծառայություններից։ Մենք կտրամադրենք լվացքի փոշին և այլ անհրաժեշտ միջոցները։