

JUST DILIJAN IT! նոր ընտանեկան ծրագրերը ակտիվ հանգիստ են 6-9 տարեկան երեխաների և իրենց ծնողների համար։ Այստեղ մեծահասակները կարող են վերադառնալ իրենց մանկություն, իսկ երեխաները մեծահասակ ձևանալ զվարճալի ստեղծագործական դասերի և ճանաչողական արշավների ընթացքում։ Մենք կպատմենք, թե ինչ հետաքրքրություններ կգտնեն ծնողները՝ մասնակցելով JUST DILIJAN IT! ընտանեկան ծրագրերին։
1. Խոհանոց
Մենք կբացահայտենք հայկական խոհանոցի գաղտնիքները, կսովորեցնենք պատրաստել տոլմա և խորոված, թխել գաթա և լավաշ։ Դուք կհամտեսեք տասնյակ ավանդական ուտեստներ և խմիչքներ, որոնք ձեզ անտարբեր չեն թողնի։
2. Ստեղծագործություն
Վերջին անգամ ե՞րբ եք օգտագործել մկրատ, գունավոր թուղթ կամ կավ։ Իսկ երբևէ՞ ներկել եք թատերական կոստյումների կտորները ձեռքերով պատրաստված ներկերով։ JUST DILIJAN IT!-ը կբացահայտի Ձեր մեջ թաքնված տաղանդները, ինչպես նաև երեխաների հետ կսուզվեք հեքիաթների և արկածների մի աշխարհ, ինքնուրույն կկառուցեք թատերական ներկայացման դեկորացինաներ։
3. Էքստրիմ
Զիփլայնով 5 մետր վայրկյան արագությամբ թռչելիս կտեսնեք Հայաստանի գեղատեսիլ լեռները։
4. Տպավորություններ
Արշավների ժամանակ բացահայտեք Հայաստանի խորհրդավոր անկյունները, զբոսախնջույք կազմակերպեք հին ավերակների շուրջ և նավարկեք Սևանա լճով։
5. Հյուրընկալություն
Դուք անպայման կհիշեք այն ջերմ ընդունելությունը, որը Ձեզ կարժանացնեն Հայաստանն ու նրա հյուրընկալ ժողովուրդը: Վստահ ենք, որ Դուք կայցելեք Հայաստան մեկ անգամ ևս: