Ծրագրի մասին

2018 թվականի ամռանը JUST DILIJAN IT! ծրագրերի շրջանակներում անցկացվելու է չորս հերթափոխ՝ երկուսը ռուսերեն, իսկ մյուս երկուսը անգլերեն լեզուներով` յուրաքանչյուրը 14 օր տևողությամբ: Ծրագրերն անցկացվելու են հունիսի 7-ից օգոստոսի 4-ը Հայաստանի UWC Dilijan միջազգային դպրոցի գերժամանակակից կամպուսում:

Ծրագրերի հիմքում ընկած են գեղարվեստի ու թատերական արվեստի, բնական գիտությունների, համակարգչային տեխնոլոգիաների, սպորտի և դիզայնի հեղինակային դասընթացներ: Ղեկավարները՝ արհեստավարժ ռեժիսորները, արվեստագետները, գիտնականները, սպորտային մարզիչները հանդես են գալիս ոգեշնչողների և աջակիցների դերում՝ օգնելով զարգացնել մասնակիցների տաղանդներն ու բացահայտել նոր հետաքրքրություններ: Նրանք ոգևորում են երեխաներին սկսել մտածել և գործել նորովի: 

UWC Dilijan
որի տարածքում անցկացվում են ծրագրերը, շրջապատված է շքեղ կանաչ սարերով և
Դիլիջանի ազգային պարկի
արգելոցային անտառներով, իսկ քաղաքի շրջակայքը հայտնի է իր հանքային աղբյուրներով:

Հարմարավետ կացարաններ, դասասենյակներ, գիտական լաբորատորիաներ և արվեստանոցներ, FIFA-ի չափանիշներով կառուցված ֆուտբոլի դաշտ, օլիմպիական լողավազան, թենիսի կորտեր ու բասկետբոլի խաղահրապարակներ, մարզասրահ, BlackBox համերգային համալիր. այս ամենը հնարավորություն է տալիս երեխաներին անցկացնել ամառային հագեցած երկու շաբաթ:

Փորձառու զբոսավարների հետ մենք կազմակերպում ենք անհատական էքսկուրսիաներ և կարճատև արշավներ, որոնք Հայաստանի հետ ծանոթությունը համալրում են անկրկնելի արկածներով: Երեխաները խորասուզվում են տեղական մշակույթի մեջ՝ դառնալով իրական հետազոտողներ ու բացահայտողներ:

JUST DILIJAN IT! ամառային ծրագրերը մեկնարկել են 2016թ.: Այդ ժամանակից ծրագրերին մասնակցել են ավելի քան 500 երեխաներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Լեհաստանից, Լատվիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Իտալիայից, Իսպանիայից, Կիպրոսից, Շվեցարիայից և Մեծ Բրիտանիայից:

Ծրագրերի կազմակերպիչն է հանդիսանում հասարակական գործիչներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից ստեղծված Scholae Mundi հիմնադրամը:

Դուք արդեն կարող եք թողնել JUST DILIJAN IT! 2018 ծրագրերի մասնակցության նախնական հայտը:

Տարածքի սխեմա
Campus
Տարածքի սխեմա