Եռանդ և թռիչք. ուղևորություն դեպի YellExtremePark

Ազատ թռիչքը, անշուշտ, վառ արկած է , որը կհիշվի երկար ժամանակ:

JUST DILIJAN IT! 2017-ի յուրաքանչյուր մասնակից այցելեց էքստրեմալ զվարճանքի այգին՝ YellExtremePark-ը, որն տեղակայված է Հայաստանի գեղատեսիլ մի վայրում՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի մոտակայքում:

Փորձառու ղեկավարների հսկողության տակ երեխաները թռչում էին zipline-ով, որի հինգ ճոպանագծերը ձգված են տարբեր բարձրության ճոպանների վրա:

Մեր քաջ մասնակիցները ազատության, թեթևության և ադրենալինի անմոռանալի զգացողություններ վերապրեցին: