Երեխաները ջրային պատերազմ հայտարարեցին Վարդավառի տոնի կապակցությամբ

Հայաստանում ամռան կեսին մեծ շուքով տոնում են Վարդավառի տոնը։ Ըստ ավանդույթի այդ օրը մարդիկ ջրում են միմյանց, ընկերներին, հարևաններին և նույնիսկ անծանոթ մարդկանց։ JUST DILIJAN IT!- ում մենք չենք բավարարվում մեկ օրով, և ամեն հերթափոխ տոնում ենք Վարդավառը։ Մեր պատկերասրահում կարող եք տեսնել այդ ջրային պատերազմների լավագույն կադրերը։