Ֆոտո և տեսանյութ

Խաղեր, պարեր և սպորտ. ինչպես անցավ UWC Summer Academy ծրագիրը


UWC Summer Academy ծրագիրը կայացավ 2016 թվականի հուլիսի 14-ից 27-ը, Դիլիջան քաղաքում՝ UWC Dilijan միջազգային քոլեջի կամպուսում։

Ծրագիրը նախատեսված էր 14-ից 17 տարեկան դեռահասների համար։ Ծրագրի հիմնական գործընկերը դարձավ «Ավագ եղբայրներ և ավագ քույրեր» նախագիծը, որը օժանդակության կարիք ունեցող երեխաների անհատական դաստիարակչության ամենաարդյունավետ ծրագրերից մեկի՝ Big Brothers Big Sisters International միջազգային ծրագրի մասն է կազմում։

Ծրագրի համակարգողների հետ միասին երեխաները սովորում էին ինքներն իրենց ճիշտ հարցեր տալ՝ հասկանալու համար, թե ինչով են ուզում զբաղվել կյանքում, ուսումնասիրել շրջակա աշխարհը և հասկանալու, թե ինչպես այն կարող է օգնել նպատակներին հասնելուն, ինչպես նաև մշակել և իրականացնել հետաքրքիր և օգտակար սոցիալական նախագծեր։

Բացի այդ, երեխաներն ակտիվ զբաղվում էին սպորտով, պարում էին, շատ ժամանակ էին անցկացնում մաքուր օդին և գնում ճոպանային սպորտաձևերի այգի։