Ոչ մի օր առանց սպորտի. հաղթանակներ և մարզումներ JUST DILIJAN IT!-ում

UWC Dilijan քոլեջի տարածքը սպորտով զբաղվելու հիանալի վայր է:

Այստեղ կան բացօթյա սպորտային և խաղային հրապարակներ, այդ թվում նաև ֆուտբոլի դաշտը, որը կառուցված է FIFA-ի չափանիշներով, թենիսի կորտերը, սկվոշ խաղի համար նախատեսված կորտերը և վոլեյբոլի խաղահրապարակը:

Առկա է նաև փակ սպորտային համալիր, որն իր հերթին բաղկացած է մարմնամարզության դահլիճից, 25 մետրանոց լողավազանից ու մարզասրահից:

JUST DILIJAN IT! 2017 ծրագրի մասնակիցները ակտիվորեն օգտվում էին այս ամենից: Ի դեպ, նրանք նաև բադմինթոն էին խաղում (և նույնիսկ մրցույթներ էին անցկացնում), ցատկում էին բատուտի վրա և յոգայով զբաղվում: