Մարդկային աշխարհը ռոբոտների աչքերով

Պատանի դերասանների վառ զգացմունքներ, գեղեցիկ դեկորացիաներ, ձեռագործ զգեստներ և ավելին տեսավ «Ավտոստոպով պատմության միջով» բացառիկ բեմադրության հանդիսատեսը։ Ներկայացումը բեմադրեցին JUST DILIJAN IT! ընտանեկան երկրորդ ծրագրի մասնակիցները՝ ռեժիսոր Դանիլա Առիկովի և ճարտարապետ Դարյա Տուրանսկայի օգնությամբ։

Բեմում ռոբոտներով բնակեցված աշխարհն էր, որտեղ չէր մնացել ոչ մի մարդ։ Ռոբոտների մի ընտանիք ժամանակի մեջ հետաքրքիր ճամփորդության է ուղևորվում՝ իմանալ թե ինչպես է ապրել մարդկությունը անցյալում։ Հանդիսատեսը ռոբոտների հետ միասին անցավ տարբեր ժամանակաշրջաններով և վայրերով՝ նրանք այցելեցին դասական Պետերբուրգ, գոթական Վենետիկ և անտիկ Հունաստան։ Երեխաները դերասանական վարպետությամբ ներկայացրեցին այդ դարերին բնորոշ առանձնահատկությունները և ավանդույթները։