Ֆոտո և տեսանյութ

Kids Production: «Դիլիջանի մարդիկ»


People of Dilijan-ը («Դիլիջանի մարդիկ») փաստագրական ֆիլմ է, որը 2016-ի ամռանը նկարահանել էին TUMO Creative Academy ծրագրի մասնակիցները՝ JUST DILIJAN IT! ամառային ճամբարի ժամանակ։ Ծրագրի ժամանակ երեխաները լիովին ընկղմվել էին կինոգործընթացի նրբությունների մեջ՝ մասնակցելով բոլոր փուլերն՝ սկսած հիմնական տեսլականի քննարկումից մինչև վերջնական մոնտաժը։ Եվ իհարկե ակտիվ ներգրավվում էին նկարահանման մեջ՝ աշխատելով ֆիլմի հերոսների հետ և հերթով հանդես գալով օպերատորի դերում։

Ֆիլմում կտեսնեք հենց Դիլիջան քաղաքը և նրա բնակիչների առօրյա կյանքը, որոնցից յուրաքանչյուրը պատմում է իր գործի մասին։

Ֆիլմը նկարահանել են երեխաները՝ ռեժիսոր Դավիթ Գյումիշյանի օգնությամբ։ JUST DILIJAN IT! ամառային ճամբարի TUMO Creative Academy ծրագիրը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 16-ց 29-ը Հայաստանի Դիլիջան քաղաքում՝ UWC Dilijan միջազգային քոլեջի կամպուսում։ Ծրագրի գլխավոր գործընկերն էր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Ծրագիրը նախատեսված էր 12-ից 17 տարեկան երեխաների և դեռահասների համար, որոնք ԹՈՒՄՈ-յի դասընթացավարների հետ միասին ուսումնասիրում էին անիմացիայի և ֆիլմարտադրության, վեբ-ծրագրավորման և խաղերի մշակման, գեղարվեստական լուսանկարչության հիմունքները, զբաղվում էին սպորտով և ծանոթանում Հայաստանի մշակույթի և պատմության հետ։ Մաղթում ենք հաճելի դիտում։