Դիլիջանի գաղտնի վայրեր՝ Ջուխտակ վանք և Մաթոսավանք

UWC Dilijan քոլեջի տարածքից ոչ հեռու Դիլիջանի ազգային արգելոցում գտնվում են երկու զարմանահրաշ ճարտարապետական հուշարձաններ՝ Ջուխտակ վանքն և Մաթոսավանքը:

JUST DILIJAN IT! 2017 ծրագրի մասնակիցների հետ փորձագետներն ու ջոկատավարները այցելեցին այս տեսարժան վայրերը:

Մաթոսավանքը բավականին բարդ է գտնել, քանի որ այն ասես թաքնված լինի բարձր խոտի և թփուտների մեջ: Համաձայն գլխավոր ճակատային քարի գրվածքի եկեղեցին կառուցվել է 1205 թվականին:

Այսօր Մաթոսավանքը, որի անվանումը նշանակում է «Սուրբ Մաթեոսի վանք», բաղկացած է միմյանց կից փոքր տաճարից, գավթից և գրատնից։ Կիրճի մյուս լանջին 3,5 կմ հեռավորության վրա գտնվում է Ջուխտակ վանքը:

Ներկայումս վանքը կազմված է երկու եկեղեցիներից (Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ), որոնք կառուցված են գեղատեսիլ բլրի վրա՝ բոլոր կողմերից շրջապատված անտառապատ լանջերով:

Վանքի անվանումը առաջացել է հայերեն «Ջուխտ» բառից, որը նշանակում է զույգ:

Ներքևում՝ Բլդանչա կիրճում բխում է հանքային աղբյուր Թթու Ջուրը: