Մաթեմատիկայի վարպետները և նրանց գունավոր մեքենան

«Զվարճալի մաթեմատիկա» ընտանեկան ծրագրի մասնակիցները կառուցեցին ժամանակի մեքենան և ճանաչվեցին մաթեմատիկայի վարպետներ։

Երեխաները հայտնաբերել են խորհրդավոր գիրք, իսկ գրքի մեջ ժամանակի մեքենայի առեղծվածային գծագրեր։ Ամբողջ հերթափոխի ընթացքում երեխաները ծնողների և փորձագետների հետ կառուցում էին այն՝ օգտագործելով բաբելոնացիների, եգիպտացիների, հույների, արաբների, միջնադարյան և ժամանակակից գիտնականների մաթեմատիկական գիտելիքները։ Մեքենան ստացվեց բավականին զարմանալի՝ տետրաեդերից կամարներ, հսկայական բուրգ, շախմատի դաշտ և հունական սյունասրահ։ Սակայն մեքենայի արձակման համար երեխաներին անհրաժեշտ էր անցնել բոլոր փորձությունները, որտեղ նրանց օգնության հասան ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքները և հմտությունները։

Եվ վերջապես, երբ ժամանակի մեքենան գործի ընկավ, բոլորը ցնցվեցին․ մեքենան սկսեց դղրդալ, գունավոր լույսեր արձակել և խոսալ մեխանիկական ձայնով։ Այս ամենից հետո, երեխաները անցան մեխանիզմների խորքում թաքնված ժամանակի առեղծվածային լաբիրինթոսը և ստացան մեքենայի անձնական բանալիները ու մաթեմատիկայի վարպետների կոչումը։