Միաեղջյուր և Վալկիրիա. դիմակահանդեսի համար երեխաները կերպարանափոխվել էին հեքիաթային հերոսների

«Բացահայտի՛ր մշակույթը» ծրագրի ընթացքում տեղի ունեցավ մի հրաշալի միջոցառում. ջոկատավարների և մասնագետների հետ երեխաները կազմակերպել էին շքեղ դիմակահանդես:

Իրադարձությունից երկու օր առաջ երեխաները և մեծահասակները սկսեցին հնարել ու պատրաստել իրենց զգեստները: «Ճարտարապետություն, արվեստ և դիզայն» արվեստանոցում երեխաներին տրվել էին ստեղծագործելու և երևակայելու բոլոր հնարավոր պայմանները:

JUST DILIJAN IT! ծրագրերի մասնակիցները պատրաստում էին ստվարաթղթե դիմակներ, թրեր, զգեստներ, ժապավեններ, թագեր, տունիկաներ, գլխարկներ և այլ շատ բաներ:

Դիմականդես այցելեցին սուպերհերոսներ, հեքիաթային արարածներ, չարագործներ, արքայադստրեր, կախարդներ:

Բոլորը ներկայանում էին և պատմում իրենց զգեստների մասին:

Ամենայուրօրինակ մտքերն ու կերպարները գնահատվեցի՛ն անկախ ժյուրիի անդամների կողմից:

«Լավագույն խմբակային կոսփլեյ» թեկնածության հաղթողներ հանդիսացան «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացնող մասնակիցները, «Սուպերհերոսի զգեստ» մրցանակը ստացավ Wonder Woman մասնակիցը, «Լավագույն 3D-դիմակ» տրվեց Միաեղջյուրին, իսկ «Ռետրո-կոսփլեյ» թեկնածության մրցանակը շնորհվեց Հրացանակիրներին:

Ի դեպ, իրադարձության մասին նույնիսկ հրապարակվել է տեղական թերթում: