Հետազոտում ենք, ուսումնասիրում, հորինում, խաղում, նկարահանում, փորձում, ֆուտբոլ խաղում և պարում, լուսանկարում և նկարում․ ի՞նչ և ինչպե՞ս են ուսումնասիրում JUST DILIJAN IT! 2017-ի ամառային սերիայի «Բացահայտի՛ր մարդուն» ծրագրի լաբորատորիաներում։
«Ոչ ոք իր նախագիծը միայնակ չի իրականացնում, մենք ամեն ինչ վերածում ենք թիմային աշխատանքի, որտեղ յուրաքանչյուր մասնակից գտնում է իրեն հարմար դեր։ Օրինակ՝ «Ինտելեկտուալ խաղեր» լաբորատորիայում երեխաները նոր խաղ են հորինել, մշակել դրա մեխանիկան, սյուժեն և կերպարներին, բայց նկարել նրանց չկարողացան, դիմեցին «Արվեստ» լաբորատորիայի մասնակիցների օգնությանը, որոնք դիզայնով և նկարչությամբ են զբաղվում։
Այդպես մենք ձգտում ենք ցույց տալ երեխաներին, որ անպայման չէ սեփական ուսերին վերցնել ամբողջ խնդիրը սկզբից մինչև վերջ, այլ կարևոր է գտնել նրանց, ովքեր քեզ կօգնեն, բաժանել բոլոր խնդիրները թիմի անդամների միջև՝ ըստ տաղանդների և հնարավորությունների։
Մեզ համար կարևոր է, որպեսզի երեխաները սովորեն շփվել միմյանց հետ, ընդհանուր լեզու գտնել, գնահատել միմյանց ունակությունները», – պատմեց Սերգեյ Կոռնեևը։ Երեկոյան ջոկատավարները և փորձագետները երեխաների հետ ոչ պակաս հետաքրքիր միջոցառումներ են անցկացնում․ գրական սրճարան, տաղանդների մրցույթ, դետեկտիվ քվեստ, սպորտային խաղեր, գույների փառատոն և շատ այլ բաներ։