Ջրոցի, Հոլի տոն, մեր բակի խաղերը

Առաջին՝ «Բացահայտի՛ր մարդուն» ծրագրի ժամանակ վառ իրադարձություն տեղի ունեցավ՝Փառատոնների փառատոնը։ Երեխաները թրջվեցին, Հոլի վառ գույների տոն կազմակերպեցին, բակային խաղեր խաղացին և անցկացրին ֆլեշմոբ։

Ամեն ինչ սկսվեց հսկայական ֆուտբոլի դաշտում ջրոցիից, որը շարունակվեց Հոլիով, որի գլխավոր ավանդույթը միմյանց վրա բազմագույն չոր, վառ գույնի և հեշտ լվացվող ներկեր նետելն է։

Փառատոնի երկրորդ մասը նվիրված էր «Մեր բակի խաղերին»․ մարզադահլիճում կայացավ բակային խաղերի մարաթոն, որոնցից շատերը ժամանակակից երեխաներին նույնիսկ ծանոթ չէին («կլասս», «ռեզին», քաղաքներ)։ Փառատոնը եզրափակվեց երկու մեծ ֆլեշմոբով Mannequin Challenge։