JUST DILIJAN IT!-ի ամենագունեղ օրը

Այս տարվա JUST DILIJAN IT! ծրագրերի շրջանակներում ծնվեց մի նոր ավանդույթ՝ կազմակերպել գունեղ, բառացիորեն երփներանգ փառատոն:

Հոլի կամ գույների փառատոնին, որի ընթացքում երեխաները միմյանց վրա շաղ էին տալիս գույնզգույն, հեշտ լվացվող և բացարձակապես անվնաս ներկեր, հաջորդեց ջրային մարտը:

Մասնակիցները միասին նաև հիշում էին բակի խաղերը, կազմակերպում ֆլեշմոբեր և պարզապես զվարճանում: