ԼԵՌՆԱՅԻՆ ԿՂԶԻ

Փոքր Ասիայի արեւելյան հատվածում է գտնվում Հայկական բարձրավանդակը։ Մոտ 400 000 քառ. կմ տարածքի վրա իրար են բախվել իրանական ու անատոլիական սարահարթերը՝ ձեւավորելով լեռնաշղթա։ Բարձրավանդակն իսկապես անվանակոչվել է հայ ժողովրդի անունով, չնայած բուն երկիրն այժմ դրա ընդամենը մի հատվածն է զբաղեցնում:

Հայկական բարձրավանդակի՝ այդ տարածքում վեր խոյանալն առիթ է տվել աշխարհի այս հատվածի համար մեկ այլ անվանակոչման՝ Լեռնային կղզի։ Տպավորիչ բնապատկերներից բացի, այս տարածքն իսկական երկրաբանական գանձարան է, համոզվեք ինքներդ.

Այղր (Ակնա) լճի սնուցման աղբյուրը երկար ժամանակ առեղծված էր։ Այն գտնվում է Արարատյան դաշտում՝ զբաղեցնելով 50 քառ. կմ մակերես, 8մ առավելագույն խորությամբ։ Վերջերս հայտնի է դարձել, որ ջրամբարը սնուցվում է հինավուրց գետից, որի հոսքը չի դադարել նույնիսկ, երբ դրա հունը հրահեղուկ զանգվածի հաստ շերտի տակ է թաղվել։
Արագած լեռից դեպի արեւմուտք գտնվող Արտենին մեկուսացված մի գոյացում է, որը բաղկացած է մեկ մեծ կոնից ու երեք հրաբխային ժայռերից՝ Սատանի-Դարա, Արեգունի ու Հարավային լեռ անուններով։
Մոտ 10 մլն տարի առաջ Հայկական բարձրավանդակի կենտրոնական մասում առաջացել էր նոր հրաբուխ։ Մոտ 5 մլն տարի առաջ գոյացավ նոր՝ կոնաձեւ գագաթ։ Ավելի ուշ կոնի վերեւում մի գմբեթ խոյացավ։ Լեռն սկսեց առաջատար դիրք զբաղեցնել բարձրավանդակում. այն վաղուց դարձել է Հայաստանի խորհրդանիշը:
Արարատ լեռն իր երկու գագաթներով՝ տեսարան Գառնիից։ Հայկական բարձրավանդակի գլխավոր զարդը՝ Մասիսը (5165 մ)։
Զանգեզուրի լեռնաշղթան տարածաշրջանում գոյացած ամենաբարձր լեռնաշղթան է։ Առանձին գագաթներ հասնում են մոտ 4000 մետր բարձրության, սակայն սառույցով պատված լինելը վերջիններիս բնորոշ չէ։
Արագածի հրաբուխը ջրամբարների կենտրոնացման կետն է։ Դրա լանջերին գոյացել են մի քանի լճեր, որից ամենահայտնին՝ Քարե լիճն է։
Ծաղկունյաց լեռնաշղթայի ժայռերն ու հանքային աղերը պատկանում են երկրաբանական հնագույն ժամանակահատվածին։ Դրանք երկրի ընդերքի ձեւավորման նախնական փուլի ականատեսն են եղել։
Ստալակտիտային (շթաքարային) ջրվեժ Արջի քարանձավում։ Երեւանից 130 կմ դեպի հարավ՝ Վայքի լեռնաշղթայի լանջերին կարելի է տեսնել քարանձավային մի համալիր։ Արջի քարանձավն ամենամեծն է եւ ձգվում է տասնյակ կիլոմետրից ավելի։
Մոզրովի քարանձավ։ Հայկական սարահարթն ունի բազմաթիվ մեկուսի կետեր, որտեղ արեւի լույսն անհասանելի է։ Անդունդներից ամենախորը հայտնի է Մոզրովի քարանձավ անունով։
Մագելանի քարանձավ։ Մեզոզոյան դարաշրջանի վերջում մեծ ջրհեղեղ է տեղի ունեցել, որի հետեւանքով առաջացել են Մագելանի քարանձավի ստորգետնյա անցումները։ Հնէաբաններն այստեղ քարացումներ հայտնաբերելու հույս ունեն դեռ, սակայն հիմա ամեն քայլափոխի այցելուներին սպասում են շթաքարե սողունները։