Ճանապարհորդություն JUST DILIJAN IT!-ի հետ. Գառնի, Գեղարդ

Գառնու հեթանոսական տաճարը և Գեղարդի վանական համալիրը Հայաստանի ամենաճանաչված վայրերից են, և մենք, իհարկե, չէինք կարող չծանոթացնել JUST DILIJAN IT! 2017-ի մասնակիցներին այս տեսարժան վայրերին:

Արևի աստծո տաճար Գառնին կառուցվել է մ. թ. I դարում, սակայն 1679 թվականի երկրաշարժի հետևանքով ավերվել է և վերականգնվել միայն 1970-ականներին:

Տաճարի սյուների մոտից ճանապարհորդի առջև կբացվեն հիասքանչ տեսարաններ:

Իսկ եթե շեղվել զբոսաշրջության ուղուց և իջնել ներքև դեպի կիրճը, ապա հնարավոր կլինի նստել լեռնային գետի ափին և հետևելով երկնքում ճախրող թռչուններին՝ հիանալ Քարերի սիմֆոնիայով («Բազալտե երգեհոն»):

Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և ուշագրավ է նույնիսկ փորձառու զբոսաշրջիկներին այն փաստով, որ վանական համալիրի որոշ մասը ամբողջովին փորված է ժայռերի մեջ: Իսկ երեկոյան կարելի է մեկ անգամ ևս հայացք նետել այս անկրկնելի տեսարաններին, երբ լեռներն մի քանի րոպեով իսկապես վարդագույն երանգ են ստանում: