Բազմազան ընտրություն քմահաճ սնվողների համար

Բոլոր ծնողներն անհանգստանում են երեխաների առողջության համար և ուշադրություն են դարձնում, թե ինչպես է կազմակերպված ամառային ճամբարների սննդակարգը։ Մենք պատրաստել ենք ֆոտոշարք այն մասին, թե ինչպես են սնվում երեխաները JUST DILIJAN IT-ում։

Ճաշացանկում ամեն օր առկա են տարատեսակ թարմ և ամենագլխավորը՝ օգտակար ճաշատեսակներ։ Նախաճաշին մատուցվում են ախորժելի խյուսեր, մյուսլի, ձվածեղ և մածուն, իսկ ճաշին և ընթրիքին ապուրների, թարմ մսի և ձկան, աղանդերի և բանջարեղենի լայն տեսականի։ Առկա է նաև թարմ հաց` հայկական մատնաքաշ և լավաշ։ 

Կոմպոտները և զովացուցիչ ըմպելիքները պատրաստվել են Դիլիջանի արգելոցից հավաքված խոտաբույսերից և մրգերից։ Ճաշի և ընթրիքի ավարտին մատուցվում է աղանդեր` շոկոլադե կեքս, փախլավա կամ գաթա։ Օրվա ընթացքում երեխաները օգտվում են նաև սեզոնային մրգերից։ Բացի այդ ճաշացանկում միշտ կան առանց գլյուտենի, բուսական և դիետիկ մթերք։ Ծրագրի մեկ օրը նվիրված է հայկական խոհանոցին․ մասնակիցները ծանոթանում են ազգային խոհանոցին և օգտվում բացառապես հայկական բաղադրատոմսերով պատրաստված ուտելիքներից։