Համերգներ, պարեր, խաղեր. երեխաների երեկոյան զբաղմունքները

Խաղեր, սպորտային մրցույթներ, ջերմ զրույցներ, կինոդիտումներ, խմբակային վերապատրաստումներ, դասախոսություններ, համերգներ և ելույթներ, թատերական բեմադրություններ, պարեր և ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ. JUST DILIJAN IT! 2017 ծրագրերի ընթացքում յուրաքանչյուր երեկո մասնակիցները փորձում և ուսումնասիրում էին որևէ նոր բան, բացահայտում էին իրենց սեփական ստեղծագործական հնարավորությունները, զվարճանում և հանգստանում էին: