Ֆոտո և տեսանյութ

Բարի գալուստ JUST DILIJAN IT!


JUST DILIJAN IT!-ը նորարարական կրթական ծրագրաշար է, որն ամբողջ աշխարհից եկած երեխաներին համախմբում է Դիլիջանում: Բնական և հումանիտար գիտություններին վերաբերող հեղինակային դասընթացներն երեխաներին օգնում են ինքնաբացահայտվել, սովորել և ամառային արձակուրդներն առավելագույնս հագեցած անցկացնել: Ծրագրերը կազմակերպվում են UWC Դիլիջան քոլեջի տարածքում: 2016թ. ավելի քան 10 երկրներից եկած 200 երեխաներ իրենց ամառային արձակուրդներն անցկացրեցին JUST DILIJAN IT!-ի հետ միասին: Նրանք այստեղ սպորտով էին զբաղվում, օտար լեզուներ, արվեստ, ճարտարապետություն, գրականություն, թատրոն և ձեռնարկատիրության հիմունքներ էին ուսումնասիրում: Ուրախ կլինենք ձեր երեխաներին նույնպես տեսնել մեր կրթական ծրագրերի մասնակիցների շարքում: