Բացառիկ էկոհամակարգ UWC Dilijan (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Ամառային ծրագրերն անցնում են UWC Dilijan-ի կամպուսում, որտեղ կա ամեն ինչ հարմարավետ հանգստի, սովորելու, ստեղծագործելու և սպորտով զբաղվելու համար։ Երեխաներին սպասում են գիտական լաբորատորիաները, գեղարվեստական արվեստանոցները, համերգային դահլիճը, գրադարանը, օլիմպիական չափսի լողավազանը և ժամանակակից ֆուտբոլային դաշտը։ Պատանիներն ապրում են հարմարավետ մասնաշենքերում, որտեղ կարող են զգալ իրենց ինչպես տանը։

UWC Dilijan-ի տարածքը զբաղեցնում է 88 հա, իսկ շուրջբոլորը սարեր են և Դիլիջան ազգային պարկը։ Քոլեջի բոլոր շենքերը կառուցված են էկոլոգիապես մաքուր նյութերից՝ «կանաչ տեխնոլոգիաների» կիրառմամբ։ UWC Dilijan-ի իսկապես գերժամանակակից կամպուսը, որը նախագծված է բրիտանական Tim Flynn Architects գործակալության կողմից, ստացել է մի քանի հեղինակավոր մրցանակներ ճարտարապետության ոլորտում և առաջին «կանաչ» շենքերի համալիրն է Հայաստանում։

Այժմ քոլեջի ենթակառուցվածքը ներառում է․

  • գլխավոր ուսումնական և ադմինիստրատիվ մասնաշենք (կենտրոնական սրահ-ատրիում, դասասենյակներ, լաբորատորիաներ), գրադարան և ռեսուրս-կենտրոն, ինտեգրված համակարգչային համալիրներ,
  • պանսիոնային տիպի հանրակացաններ,
  • բժշկական կենտրոն՝ մշտական աշխատակազմով,
  • ճաշարան,
  • բաց սպորտային և խաղային հրապարակներ․ FIFA-յի չափանիշներին համապատասխան կառուցված ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտեր, սքվոշի կորտեր, վոլեյբոլի դաշտ,
  •  փակ սպորտային համալիր․ բազմաֆունկցիոնալ սպորտային դահլիճ, 25 մետրանոց լողավազան, ֆիթնես-կենտրոն,
  • Black Box թատերական կենտրոն։