JDI 2018: ամառվա ամենավառ պահերը

Մեր մասնակիցների համար JUST DILIJAN IT!- ում ժամանակը անցնում էր կայծակնային արագությամբ։ Երեխաները մասնակցում էին դասերին, զբոսնում էին, զվարճանում ընկերների հետ և նույնիսկ ժամանակ չէին գտնում նախորդ օրվա մասին մտածելու համար։ Սակայն ամառվա ավարտին տուն վերադառնալիս մասնակիցների մոտ մնում է ամենաթանկը՝ JDI!-ի վառ, պայծառ, երբեմն հուզիչ պահերի մասին հուշերը, որոնցով լի էին Դիլիջանի արկածները։ Լավագույն լուսանկարները ներկայացված են մեր պատկերասրահում։