Ճարտարապետական իրարանցում Կստեղծենք կենդանի ստեղծագործական արվեստանոց, որտեղ կուսումնասիրենք ճարտարապետական ժամանակաշրջանները, կփորձարկենք տարբեր ճարտարապետական ոճեր, տեխնիկաներ ու նյութեր և կզարգացնենք արտասովոր կաղապարներ: Կսովորենք հարթ նկարները վերածել ծավալուն առարկաների, կմիավորենք մասնատված առարկաները՝ դրանց շուրջ շարադրելով մեկ ընդհանուր պատմություն, կենդանություն և շունչ կհաղորդենք անշարժ մարմիններին ու կստեղծենք յուրօրինակ զարդարանքներ՝ բեմադրելով բացառիկ ճարտարապետա-թատերական ներկայացում:

Յուրաքանչյուր ծրագրում ներառված են.

  • ստեղծագործական դասընթացներ մասնագետների հետ երեխաների և ծնողների համար.

  • սպորտ և ակտիվ խաղեր

  • հատուկ ծրագիր ծնողների համար

  • զբոսանքներ Դիլիջանում և մոտակա արգելանոցում

  • յուրօրինակ էքսկուրսիաներ Հայաստանում

  • վարպետության դասեր

  • յուրահատուկ քվեստեր և ինտելեկտուալ խաղեր

  • երեկոյան քննարկումներ և հավաքույթներ միայն մեծահասակների համար

Մասնագետներն

Դարյա Տուրանսկայա

Դարյա Տուրանսկայա

Ճարտարապետ, Մոսկվայի ճարտարապետների միության անդամ, "Գարաժ" ժամանակակից արվեստի թանգարանի կրթական կենտրոնում ճարտարապետություն երեխաների համար դասընթացների հեղինակ։

Դանիլա Առիկով

Դանիլա Առիկով

Ռեժիսոր-մանկավարժ, "Պրակտիկա" թատրոնի դերասան, դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնի դերասան, Վ․ Մեյերհոլդի անվան կենտրոնի դերասան։ Stanislavsky մանկական թատերական ստուդիայի ռեժիսոր և ղեկավար։

Ամրագրել

UWC Dilijan գերժամանակակից քոլեջի կամպուսում:

Ծրագրերն անցկացվելու են Դիլիջան առողջարանային քաղաքում՝ UWC Dilijan գերժամանակակից քոլեջի կամպուսում: Հարմարավետ երկտեղանի սենյակներ ծնողների և երեխաների կեցության համար, դասասենյակներ, գիտական լաբորատորիաներ և արվեստանոցներ, FIFA-ի չափանիշներով կառուցված ֆուտբոլի դաշտ, օլիմպիական լողավազան, թենիսի կորտեր ու բասկետբոլի խաղահրապարակներ, մարզասրահ, BlackBox համերգային համալիր. այս ամենը հնարավորություն է տալիս երեխաներին և ծնողներին ներթափանցել յուրօրինակ միջավայր և ժամանակն անցկացնել ակտիվ ու արդյունավետ:

Ծրագրերի արժեք.

1 մեծահասակի և 1 երեխայի համար 135,000 RUB / 2,250 USD  / 1,080,000 AMD
1 մեծահասակի և 2 երեխայի համար 195,000 RUB / 3,250 USD / 1,560,000 AMD

Արժեքը իր մեջ ներառում է՝

  • 1 երեխայի (կամ 2 երեխաների) և 1 մեծահասակի համար նախատեսված 9 օրյա ծրագիր, որը ներառում է բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերը

  • Էքսկուրսիոն ծրագիր

  • 5 անգամյա սնունդ

  • տեղակայում UWC Dilijan կամպուսի երկտեղանի սենյակում

  • առաջարկված թռիչքներով ժամանած մասնակիցներին Զվարթնոց օդանավակայանում (Երևան, Հայաստան) ճանապարհելու/դիմավորելու ծառայություն

Ամրագրել

Մասնակիցների արձագանքները

Մարիաննա Վասիլյան

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի ծրագրի բոլոր կազմակերպիչներին: Երեխաս շատ հիացած է և անհամբերությամբ սպասում է հաջորդ ճամփորդությանը:

Մարիաննա Վասիլյան

մասնակցի մայրը, Երեւան

Օլգա Պարֆյոնովա

Վասյան շատ գոհ է վերադարձել, իսկ նա բավականին քննադատող անձնավորություն է, ուստի կարող եմ միայն պատկերացնել, թե ձեզ մոտ որքան հրաշալի է եղել: Շնորհակալություն ամեն ինչի համար:

Օլգա Պարֆյոնովա

մասնակցի մայրը, Մոսկվա

Այլ ծրագրեր
ՀՈՒԼԻՍ 8-16
Կստեղծենք մեր սեփական հանրապետությունը, կնկարենք դրա քարտեզը, օրենքներ կսահմանենք, կհորինենք սովորույթներ:
ԻՆՔՆԱՇԵՆ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
հունիս 28- հուլիս 6
Կնկարենք, Կզբաղվենք արհեստագործությամբ, կկերտենք և «կմտածենք» ձեռքերով, կստեղծենք ծավալուն առարկաներ, կանցնենք խորհրդավոր լաբիրինթոսներ և քվեստներ:
ԶՎԱՐՃԱԼԻ  ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
ՀՈՒՆԻՍ 8-16
կխորասուզվենք տարբեր երկրների աշխարհագրության, պատմության, մշակույթի մեջ, կծանոթանանք նրանց սովորույթներին ու լեզուներին:
ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋԸ 9 ՕՐՈՒՄ