Կստեղծենք մեր սեփական հանրապետությունը, կնկարենք դրա քարտեզը, օրենքներ կսահմանենք, կհորինենք սովորույթներ: Յուրաքանչյուր մասնակից կստանա իր մասնագիտությունն ու դերը: Կհմտանանք արհեստներում, կիմանանք, թե ինչից են պատրաստվում ապրանքները, որտեղից է առաջացել փողը, կբացահայտենք նոր տարածքներ: Կավարտենք հերթափոխը ուրախ տոնավաճառով:

Յուրաքանչյուր ծրագրում ներառված են.

  • ստեղծագործական դասընթացներ մասնագետների հետ երեխաների և ծնողների համար.

  • սպորտ և ակտիվ խաղեր

  • հատուկ ծրագիր ծնողների համար

  • զբոսանքներ Դիլիջանում և մոտակա արգելանոցում

  • յուրօրինակ էքսկուրսիաներ Հայաստանում

  • վարպետության դասեր

  • յուրահատուկ քվեստեր և ինտելեկտուալ խաղեր

  • երեկոյան քննարկումներ և հավաքույթներ միայն մեծահասակների համար

Մասնագետներն

Իրինա Բոգդանովա

Իրինա Բոգդանովա

Պատմաբան և ֆոտոլրագրող, ռուսական պատմության մասնագետ, "Գիտեմ։ Սիրում եմ" նախագծում ինտերակտիվ պատմական խաղերի հեղինակ և վարող, ընտանեկան ակումբում վարում է պատմության դասընթացներ։

Ալեկսեյ Օլեյնիկով

Ալեկսեյ Օլեյնիկով

Ճարտարագետ կոնստրուկտոր, մանկագիր, "Ջեննի Դալֆինը և թաքնված երկրները" արկածային գրքերի շարքի հեղինակ, "Պերեպլյոտ" ամսագրի գլխավոր խմբագիր, "Կովչեգ-XXI" վարժարանի գրականության ուսուցիչ։

Ամրագրել

UWC Dilijan գերժամանակակից քոլեջի կամպուսում:

Ծրագրերն անցկացվելու են Դիլիջան առողջարանային քաղաքում՝ UWC Dilijan գերժամանակակից քոլեջի կամպուսում: Հարմարավետ երկտեղանի սենյակներ ծնողների և երեխաների կեցության համար, դասասենյակներ, գիտական լաբորատորիաներ և արվեստանոցներ, FIFA-ի չափանիշներով կառուցված ֆուտբոլի դաշտ, օլիմպիական լողավազան, թենիսի կորտեր ու բասկետբոլի խաղահրապարակներ, մարզասրահ, BlackBox համերգային համալիր. այս ամենը հնարավորություն է տալիս երեխաներին և ծնողներին ներթափանցել յուրօրինակ միջավայր և ժամանակն անցկացնել ակտիվ ու արդյունավետ:

Ծրագրերի արժեք.

1 մեծահասակի և 1 երեխայի համար 135,000 RUB / 2,250 USD  / 1,080,000 AMD
1 մեծահասակի և 2 երեխայի համար 195,000 RUB / 3,250 USD / 1,560,000 AMD

Արժեքը իր մեջ ներառում է՝

  • 1 երեխայի (կամ 2 երեխաների) և 1 մեծահասակի համար նախատեսված 9 օրյա ծրագիր, որը ներառում է բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերը

  • Էքսկուրսիոն ծրագիր

  • 5 անգամյա սնունդ

  • տեղակայում UWC Dilijan կամպուսի երկտեղանի սենյակում

  • առաջարկված թռիչքներով ժամանած մասնակիցներին Զվարթնոց օդանավակայանում (Երևան, Հայաստան) ճանապարհելու/դիմավորելու ծառայություն

Ամրագրել

Մասնակիցների արձագանքները

Նարինե Կարապետյան

Շնորհակալություն ձեզ և ձեր թիմին: Քանի որ սա մեր առաջին փորձն էր, մենք բոլորս շատ էինք անհանգստանում: Հիմա մենք հաստատ ձեզ հետ ենք: Սպասում ենք հաջորդ տարվան:

Նարինե Կարապետյան

մասնակցի մայրը, Մոսկվա

Շաքե Աբրահամյան

Շնորհակալություն ամառային ծրագրի համար: Մենք շատ շնորհակալ ենք, որ մեր երկրում երեխային կարող ենք ուղարկել միջազգայի չափանիշներին համապատասխան ամառային դպրոց:

Շաքե Աբրահամյան

մասնակցի մայրը, Երեւան

Այլ ծրագրեր
հունիս 28- հուլիս 6
Կնկարենք, Կզբաղվենք արհեստագործությամբ, կկերտենք և «կմտածենք» ձեռքերով, կստեղծենք ծավալուն առարկաներ, կանցնենք խորհրդավոր լաբիրինթոսներ և քվեստներ:
ԶՎԱՐՃԱԼԻ  ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
ՀՈՒՆԻՍ 18- 26
Ճարտարապետական իրարանցում Կստեղծենք կենդանի ստեղծագործական արվեստանոց, որտեղ կուսումնասիրենք ճարտարապետական ժամանակաշրջանները, կփորձարկենք տարբեր ճարտարապետական ոճեր, տեխնիկաներ ու նյութեր և կզարգացնենք արտասովոր կաղապարներ:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
ՀՈՒՆԻՍ 8-16
կխորասուզվենք տարբեր երկրների աշխարհագրության, պատմության, մշակույթի մեջ, կծանոթանանք նրանց սովորույթներին ու լեզուներին:
ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋԸ 9 ՕՐՈՒՄ