կխորասուզվենք տարբեր երկրների աշխարհագրության, պատմության, մշակույթի մեջ, կծանոթանանք նրանց սովորույթներին ու լեզուներին: Յուրաքանչյուր օր մասնակիցները «կայցելեն» մի երկիր, կուսումնասիրեն տվյալ երկրի պարերը, երաժշտությունը, հագուստը և տոները: Մեր ճանապարհորդության վերջում կկազմակերպենք մշակույթների դիմակահանդես:

Յուրաքանչյուր ծրագրում ներառված են.

  • ստեղծագործական դասընթացներ մասնագետների հետ երեխաների և ծնողների համար.

  • սպորտ և ակտիվ խաղեր

  • հատուկ ծրագիր ծնողների համար

  • զբոսանքներ Դիլիջանում և մոտակա արգելանոցում

  • յուրօրինակ էքսկուրսիաներ Հայաստանում

  • վարպետության դասեր

  • յուրահատուկ քվեստեր և ինտելեկտուալ խաղեր

  • երեկոյան քննարկումներ և հավաքույթներ միայն մեծահասակների համար

Մասնագետներն

Նատալյա Լապկինա

Նատալյա Լապկինա

Արվեստի պատմություն, ազգագրություն և պատմություն երեխաների համար դասընթացների հեղինակ է, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ազգագրության և մարդաբանության ինստիտուտի գիտաշխատող։

Դանիլա Առիկով

Դանիլա Առիկով

Ռեժիսոր-մանկավարժ, "Պրակտիկա" թատրոնի դերասան, դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնի դերասան, Վ․ Մեյերհոլդի անվան կենտրոնի դերասան։ Stanislavsky մանկական թատերական ստուդիայի ռեժիսոր և ղեկավար։

Ամրագրել

UWC Dilijan գերժամանակակից քոլեջի կամպուսում:

Ծրագրերն անցկացվելու են Դիլիջան առողջարանային քաղաքում՝ UWC Dilijan գերժամանակակից քոլեջի կամպուսում: Հարմարավետ երկտեղանի սենյակներ ծնողների և երեխաների կեցության համար, դասասենյակներ, գիտական լաբորատորիաներ և արվեստանոցներ, FIFA-ի չափանիշներով կառուցված ֆուտբոլի դաշտ, օլիմպիական լողավազան, թենիսի կորտեր ու բասկետբոլի խաղահրապարակներ, մարզասրահ, BlackBox համերգային համալիր. այս ամենը հնարավորություն է տալիս երեխաներին և ծնողներին ներթափանցել յուրօրինակ միջավայր և ժամանակն անցկացնել ակտիվ ու արդյունավետ:

Ծրագրերի արժեք.

1 մեծահասակի և 1 երեխայի համար 135,000 RUB / 2,250 USD  / 1,080,000 AMD
1 մեծահասակի և 2 երեխայի համար 195,000 RUB / 3,250 USD / 1,560,000 AMD

Արժեքը իր մեջ ներառում է՝

  • 1 երեխայի (կամ 2 երեխաների) և 1 մեծահասակի համար նախատեսված 9 օրյա ծրագիր, որը ներառում է բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերը

  • Էքսկուրսիոն ծրագիր

  • 5 անգամյա սնունդ

  • տեղակայում UWC Dilijan կամպուսի երկտեղանի սենյակում

  • առաջարկված թռիչքներով ժամանած մասնակիցներին Զվարթնոց օդանավակայանում (Երևան, Հայաստան) ճանապարհելու/դիմավորելու ծառայություն

Ամրագրել

Մասնակիցների արձագանքները

Նարինե Կարապետյան

Շնորհակալություն ձեզ և ձեր թիմին: Քանի որ սա մեր առաջին փորձն էր, մենք բոլորս շատ էինք անհանգստանում: Հիմա մենք հաստատ ձեզ հետ ենք: Սպասում ենք հաջորդ տարվան:

Նարինե Կարապետյան

մասնակցի մայրը, Մոսկվա

Օլգա Պարֆյոնովա

Վասյան շատ գոհ է վերադարձել, իսկ նա բավականին քննադատող անձնավորություն է, ուստի կարող եմ միայն պատկերացնել, թե ձեզ մոտ որքան հրաշալի է եղել: Շնորհակալություն ամեն ինչի համար:

Օլգա Պարֆյոնովա

մասնակցի մայրը, Մոսկվա

Այլ ծրագրեր
ՀՈՒԼԻՍ 8-16
Կստեղծենք մեր սեփական հանրապետությունը, կնկարենք դրա քարտեզը, օրենքներ կսահմանենք, կհորինենք սովորույթներ:
ԻՆՔՆԱՇԵՆ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
հունիս 28- հուլիս 6
Կնկարենք, Կզբաղվենք արհեստագործությամբ, կկերտենք և «կմտածենք» ձեռքերով, կստեղծենք ծավալուն առարկաներ, կանցնենք խորհրդավոր լաբիրինթոսներ և քվեստներ:
ԶՎԱՐՃԱԼԻ  ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
ՀՈՒՆԻՍ 18- 26
Ճարտարապետական իրարանցում Կստեղծենք կենդանի ստեղծագործական արվեստանոց, որտեղ կուսումնասիրենք ճարտարապետական ժամանակաշրջանները, կփորձարկենք տարբեր ճարտարապետական ոճեր, տեխնիկաներ ու նյութեր և կզարգացնենք արտասովոր կաղապարներ:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ