Ընտանեկան ծրագրեր
Ակտիվ հանգիստ 6-9 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար
JUST DILIJAN IT! ընտանեկան նոր ծրագրերը ներկայացնում են ակտիվ հանգիստ 6-9 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար հաճելի միջավայրում: Այստեղ մեծահասակները կարող են ընկնել մանկության գիրկը, երեխաները զգալ իրենց մեծահասակների դերում, իսկ բոլորը միասին զվարճանալ ու ստեղծագործել:
2019 թվականին մենք անցկացնելու ենք երկու հագեցած ծրագիր ամբողջ ընտանիքի համար, որոնք հավասարապես հետաքրքիր կլինեն են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Դուք ոչ միայն կհանգստանաք և երեխաների հետ ժամանակ կանցկացնեք, այլև կհանդիպեք նոր համախոհների և ընկերների, կլիցքավորվեք արևի ջերմությամբ և սարերի թարմ օդով:
Մեր ծրագրերը կազմված են այնպես, որ հետաքրքրեն բոլորին: Ամեն օր կանցկացվեն ընդհանուր վարպետության դասեր, որոնց կմասնակցեն թե՛ փոքրիկ, թե՛ մեծահասակ մասնակիցները՝ միասին կյանքի կոչելով ստեղծագործական նախագծեր: Ծնողների համար նախատեսված է հատուկ ծրագիր, որի ընթացքում մեր մասնագետներն ու ջոկատավարները կզբաղեցնեն երեխաներին բազմազան վարպետության դասերով և այլ հետաքրքրաշարժ զբաղմունքներով:
ՊԱՍՏԱՌՆԵՐ
Հուլիսի 4-12. Թատրոն և ճարտարապետություն
Հուլիսի 25– օգոստոսի 2. Կրեատիվ սպորտ
Ծրագիրն իր մեջ նեռարում է՝
- Երեխաների և ծնողների համար փորձագետների հետ ստեղծագործական դասեր
- Սպորտև ակտիվ խաղեր
- Զբոսանքներ բնության գրկում
- Յուրահատուկ էքսկուրսիաներ Հայաստանով
- Զվարճալի քվեստեր և ինտելլեկտուալ խաղեր
Ծրագրեի արժեքը՝
1 080 000 AMD մեկ մեծահասակ և մեկ երեխայի համար
477 300 AMD յուրաքանչյուր լրացուցիչ մեծահասակի կամ և երեխայի համար
Արժեքը նեռարում է՝
- 1 մեծահասակիև 1 երեխայի համար նախատեսված 9 օրյա ծրագիր, ներառյալ ուսումնական բոլոր անհրաժեշտ նյութերը
- UWC Dilijan դպրոցի կամպուսի երկտեղանոց սենյակում կացություն
- 5 անգամյա սնունդ
- Էքսկուրսիոն ծրագիր
- Առաջարկված թռիչքներով ժամանած մասնակիցներին Զվարթնոց օդանավակայանում (Երևան, Հայաստան) ճանապարհելու/դիմավորելու ծառայություն
Գինը չի նեռարում՝
- Ավիափոխադրումը
- Բժշկական ապպահովագրությունը